Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Март
2019

ՀՀ-ն կկազմակերպի Ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային ինտեգրման տնտեսական ֆորում. ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Ֆրանկոֆոնիայի օրվա միջոցառում

0

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մարտի 20-ի կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգայի օրվան միջոցառում, որին ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

ՀՀ ԱԳ նախարարն իր խոսքում նշել է. «Տիկնայք և պարոնայք դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ,

Տիկնայք և պարոնայք խորհրդարանականներ,

Տիկնայք և պարոնայք,

Սիրելի ֆրանկոֆոն ընկերներ,

Անչափ ուրախ եմ այսօր Արտաքին գործերի նախարարությունում ձեզ հյուրընկալելու և Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը միասին նշելու հնարավորության համար։ Շնորհակալ եմ ամեն տարի ֆրանկոֆոն մշակույթը կիսող և ֆրանսերեն լեզվով հաղորդակցվող բոլորին միավորող այս օրը նշելու կապակցությամբ այստեղ գտնվելու համար, բոլորից, ովքեր ներկայացնում են ֆրանկոֆոն այդ համայնքի ավյունն ու ուժը։

1990 թվականից ի վեր ամեն տարի մարտի 20-ին հինգ մայրցամաքների ֆրանկոֆոնները նշում են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը։ 1970 թվականին այս օրը Նիգերում ստորագրվեց Մշակութային և տեխնիկական համագործակցության գործակալությունը, որն այսօր հայտնի է որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն (ՖՄԿ)։

Անմասն չմնալով՝ Հայաստանը նույնպես տարիներ շարունակ մարտ և ապրիլ ամիսներին կազմակերպում է ֆրանկոֆոնիայի երկամսյակը, որը միավորում է մարզերի և մայրաքաղաքի ֆրանկոֆոններին և ֆրանկոֆիլներին հարյուրավոր մշակութային, կրթական և թատերական միջոցառումների շրջանակներում, ինչը վկայում է ֆրանսերեն լեզվին և ֆրանկոֆոն մշակույթին Հայաստանի նվիրվածության մասին։

Այսօրվա հանդիսությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ 2018 թվականին Հայաստանը հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը՝ բացառիկ նշանակության մի միջոցառում, որն ապահովեց Ֆրանկոֆոնիայի ողջ տեսանելիությունը։ Հայաստանը հպարտ է Ֆրանկոֆոնիայի անդամ հանդիսացող տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներին միավորող Ֆրանկոֆոնիայի ամենաբարձր ատյանների հանդիպման ողջ ծավալն ու ընդգրկվածությունն ապահովելու համար։ Լուիզ Մուշիկիվաբոյի ընտրությունը Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանավորեց Երևանյան գագաթաժողովը և նոր լիցք հաղորդեց Ֆրանկոֆոնիային՝ 2020 թվականին Թունիսի գագաթաժողովի ընթացքում կառույցի 50-ամյակը տոնելուն ընդառաջ։

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը հաջողությամբ պսակվեց ոչ միայն կազմակերպչական, այլ նաև բովանդակային առումով։

Մենք ուրախ ենք ֆրանկոֆոն մեծ ընտանիքի ընդլայնման կապակցությամբ, որն այսուհետ իր կազմում ունի 88 պետություն և կառավարություն։

Գագաթաժողովը թույլ տվեց նոր հնարավորություններ ստեղծել պատմական կապերի խթանման, նոր հարաբերությունների ստեղծման և ամրապնդման համար, մասնավորապես՝ Աֆրիկայի ֆրանկոֆոն երկրների հետ։

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահության ընթացքում Հայաստանը ՖՄԿ-հետ մի շարք համատեղ նախաձեռնություններով հանդես կգա՝ մշակութային բազմազանությանն ու մարդու իրավունքներին առնչվող բնագավառներում համագործակցելով նաև այնպիսի միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Եվրոպայի խորհուրդը։

Հայաստանը նաև կկազմակերպի Ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գործընթացների համակարգման հարցերով տնտեսական ֆորում, որի նպատակն է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարության համաձայն տարածաշրջանային և ենթակառուցվածքային տնտեսական տարածքների հետ համագործակցության խթանումը:

Շատ կարևոր է նաև օգտվել բոլոր ընձեռված հնարավորություններից՝ Ֆրանկոֆոն տարածության մեջ թվային ոլորտում համագործակցությունը զարգացնելու համար։ Ինչպես նշել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար տիկին Լուիզ Մուշիկիվաբոն, անհրաժեշտ է աշխատատեղեր ստեղծել հատկապես ֆրանկոֆոն տարածությունը ներկայացնող երիտասարդների համար՝ կառուցելով ավելի լավ ապագա հաջորդ սերունդների համար։

Որպես արդյունավետ համագործակցության օրինակ կցանկանայի նշել Փարիզի ու Բեյրութի և հայկական նորարարար տեխնոլոգիաների ԹՈՒՄՈ կենտրոնի միջև ձևավորված արդյունավետ գործընկերությունը։

Ես կցանկանայի նաև ընդգծել ֆրանսերեն լեզվի մասնագետներ պատրաստող հայկական համալսարանների դերը։ Մենք նաև հպարտ ենք Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ներկայության կապակցությամբ, որն իր հիմնադիր և գործընկեր Լիոնի Ժան Մուլեն համալսարանի հետ համագործակցությամբ արդեն 19 տարի կադրեր է պատրաստում ֆինանսների, կառավարման, իրավունքի և մարկետինգի ոլորտում։

Տիկնայք և պարոնայք,

Խոսելով Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մասին՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն դերակատարներին, ովքեր գործում են ի շահ Հայաստանում ֆրանսերեն լեզվի ուսուցման և խորացման։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, որն արդեն տաս տարի է՝ իր աջակցությունն է ցուցաբերում հայ պաշտոնյաների ֆրանսերեն ուսուցման գործին։ Եվ ես ուրախ եմ, որ այս տարի 2019-2022 թվականների համար Հայաստանի կողմից ներկայացված ազգային ֆրանկոֆոն նախաձեռնությունների ծրագիրը հաստատվել է Ֆրանկոֆոնիայի կողմից։ Պետական պաշտոնյաների համար նախատեսված այս ծրագիրը հնարավորություն կտա շարունակելու ֆրանսերեն լեզվի ուսուցումն ու ֆրանկոֆոն հայ պաշտոնյաների վերապատրաստումը։ Շնորհակալություն ենք հայտնում նաև Հայաստանի Ալյանս ֆրանսեզին, ողջունում եմ տնօրեն տկն․ Սյուզան Ղարամյանին՝ այս ծրագրի շրջանակներում համագործակցության համար։ Վերջապես, երախտիքի խոսքս եմ ուզում հղել երիտասարդ ֆրանկոֆոններին, դպրոցականներին, ինչպես նաև ուսումնական հաստատությունների ուսուցիրներին և տնօրեններին։ Նրանց ամենօրյա աշխատանքի շնորհիվ հայ երեխաները բացահայտում են ֆրանսերենը, ֆրանկոֆոն գրականությունն ու մշակույթն ինչպես նաև դեպի Ֆրանկոֆոնիայի արժեքներ տանող ուղիները։

Կցանկանամ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի բոլոր կազմակերպիչներին ու մասնակիցներին, երիտասարդությանը, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրություն են դրսևորում ֆրանկոֆոն միջոցառումների նկատմամբ։

Մաղթում եմ ձեզ հրաշալի ֆրանկոֆոն տոն»։






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин принял решение о расширении мер поддержки промпредприятий


Спорт в России и мире
Москва

Сергей Собянин подвел итоги Московской олимпиады школьников


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Рахимова прошла во второй круг турнира WTA в Рабате на отказе Таунсенд


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Более 600 деревьев высадили в дендропарке Ногинска





Путин в России и мире
Москва

Король Бахрейна прибудет 22 мая с визитом в Москву


Лукашенко в Беларуси и мире
Минск

Запись от имени Президента Беларуси сделана в книге соболезнований в посольстве Ирана




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский объяснил, почему не хочет приглашать РФ на «саммит мира»


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Булат Окуджава

В Душанбе открылась книжная выставка, посвящённая Юлии Друниной и Булату Окуджаве



Москва

Вопрос безопасности: как в России никого не ущемляя запретить никабы

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net