Լեոնարդո դի Կապրիոն՝ ընկերուհու հետ Հոլիվուդում զբոսնելիս (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն արդեն մեկ տարի է, ինչ հանդիպում է երիտասարդ մոդել, դերասանուհի Կամիլա Մորոնեի հետ, սակայն ամեն ինչ անում է իրենց ռոմանտիկ հարաբերությունները հանրության աչքից հնարավորինս հեռու պահելու համար:
Ինչպես նշում է Daily Mail-ը, օրերս պապարացիները զույգին լուսանկարել են Հոլիվուդում զբոսնելիս:
Հնարավորինս աննկատ մնալու համար 44-ամյա Դի Կապրիոն բեյսբոլի գլխարկ է դրել՝ դրա վրայից քաշելով սպորտային բաճկոնի գլխարկը:
Օսկարակիր դերասանն ու սիրելին ձեռք-ձեռքի տված քայլել են խանութների մոտով:
Զույգին վերջին անգամ հանրային վայրում նկատել էին 2018թ. նոյեմբերին, երբ նրանք Փարիզում ներկա էին եղել ֆուտբոլային խաղերից մեկին: