Կուբայում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Կուբայի հարավ-արևմուտքում ռազմական ինքնաթիռ է կործանվել: Վթարը տեղի է ունեցել Հավայանից 40 կմ հեռավորության վրա: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ` գրում է La Vanguardia թերթը` վկայակոչելով ականատեսներին:
Աղբյուրի հաղորդմամբ` օդաչուին հաջողվել է շեղել ինքնաթիռի ուղղությունը, որպեսզի այն չընկնի բնակավայրի վրա:
Կուբայի իշխանությունները դեռևս չեն հաստատել միջադեպի մասին տեղեկությունները, սակայն նախնական տվյալներով` ինքնաթիռը կարող է լինել խորհրդային արտադրության ՄԻԳ-23: