Էրդողանը հայտարարել է, որ ռուսական S-400 համակարգերի ձեռքբերման հարցում հետքայլ չի լինելու
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը վերահաստատել է Անկարայի մտադրությունը ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու հարցում: Այդ մասին նա ասել է NTV-ին տված հարցազրույցում, հաղորդում է РИА Новости-ն:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը S-400-ների վաճառքի լավ պայմաններ է առաջարկել, և մենք համաձայնել ենք` չնայած ԱՄՆ-ի կողմից առկա ճնշումներին: Եթե Միացյալ Նահանգները Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար մեզ նույնպես լավ պայմաններ առաջարկի, մենք կարող ենք ասել` այո, բայց S-400-ների հարցում հետքայլ լինել չի կարող»,- ասել է Էրդողանը:
Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կփոխի իր կոշտ դիրքորոշումը Թուրքիայի կողմից S-400 համակարգերի գնման հարցում` նշելով, որ այդ ուղղությամբ Թուրքիան այժմ բանակցում է ԱՄՆ-ի հետ: