«Երալաշ»-ի ռեժիսորին շտապ տեղափոխել են հիվանդանոց
«Երալաշ» մանկական կինոհանդեսի գեղարվեստական ղեկավար, սցենարիստ և Բորիս Գրաչևսկին ծանր վնասվածք է ստացել և շտապ տեղափոխվել հիվանդանոց: Այդ մասին Газета-ի փոխանցմամբ` հայտնել է «360» հեռուստաալիքը-ը` հղում անելով լավատեղյակ աղբյուրին:
Նախնական տեղեկություններով` Գրաչևսկին ընկել է Մոսկվայի արվարձաններից մեկում գտնվող իր տանը, ինչի հետևանքով ստացել է ուսի կոտրվածք:
Աղբյուրը նշել է, որ զննությունից հետո ռեժիսորը հրաժարվել է մնալ հիվանդանոցում:
Հեռուստաալիքի հաղորդմամբ` Գրաչևսկուց մեկնաբանություն ստանալ չի հաջողվել: