Գերմանիայում փրկարարներն օգնել են գեր առնետին (տեսանյութ)
Գերմանիայի Բենսհայմ քաղաքի բնակիչները նկատել են անօգնական վիճակում հայտնված գեր առնետի:
Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, որ առնետը մնացել է ջրատարի անցքերից մեկում և չի կարողանում շարժվել ոչ դեպի վերև, ոչ` ներքև: Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող տեղական կազմակերպությունն օգնության է շտապել առնետին, սակայն նրան «ազատել» չի կարողացել, հաղորդում է РЕН ТВ-ն:
Դեպքի վայր է ժամանել տեղի փրկարարական ջոկատը, որոնք բացել են ջրատարը և առնետին տեղափոխել փրկօղակի մեջ:
Կենդանիների պաշտպան կազմակերպության ներկայացուցիչները նշել են, որ նույնիսկ այն կենդանիները, որոնց նկատմամբ մարդիկ ջերմ վերաբերմունք չունեն, արժանի են հարգանքի:
Տեսանյութը` այստեղ: