Amazon-ը 700 մլն դոլար է ներդրել էլեկտրական պիկապների արտադրության համար
Ամերիկյան Amazon ընկերությունը 700 մլն դոլարի ներդրում է կատարել Rivian էլեկտրական պիկապների արտադրության գործում:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Rivian-ի մամուլի ծառայությանը, ներդրումները ստացվել են անցյալ տարվա նոյեմբերին Լոս Անջելեսում կայացած ավտոսրահի ցուցադրությունից հետո, որտեղ ներկայացվել էին R1T էլեկտրական պիկապը և R1S ամենագնացը:
Այս մեքենաները կառուցվել են միանման հարթակի հիման վրա և կարժենան 70 000 դոլար: Ավտոարտադրողը պնդում է, որ մոդելներից յուրաքանչյուրը կկարողանա 643 կմ տարածություն անցնել առանց վերալիցքավորման:
Մոդելների մատակարարումները գնորդներին կսկսվեն 2020 թվականի ավարտին: