«Ձյունե թագուհին» մուլտֆիլմի 4-րդ մասը ռեկորդային 1 մլն դոլար եկամուտ է գրանցել միջազգային վարձույթում
«Ձյունե թագուհի. հայելու աշխարհում» մուլտֆիլմի ռուսական տարբերակի 4-րդ մասը դարձել է առաջին ռուսական ֆիլմը, որը 1 մլն դոլար է վաստակել միջազգային վարձույթում 2019-ին:
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ նշելով, որ «Ձյունե թագուհու» 4-րդ մասը, որը նկարահանել է Wizart անիմացիոն ստուդիան, հաջողություն է գրանցում եվրոպական և ասիական կինոթատրոններում, հատկապես Լեհաստանում և Սլովակիայում:
Ներկա պահին մուլտֆիլմի վարձույթից ստացված ընդհանուր եկամուտը կազմում է 4,8 մլն դոլար: Տարվա ընթացքում անիմացիոն ֆիլմը նախատեսվում է ցուցադրել Գերմանիայում, Ֆրանսիայում, Սերբիայում, Չինաստանում, Թուրքիայում, Մերձավոր Արևելքի երկրներում: