Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Февраль
2019

Ներկայացվեց կառավարության ծրագիրը. վարչապետի առաջարկով այն քվեարկության չդրվեց

0

Այսօր ներկայացվեց կառավարության հինգ տարվա ծրագիրը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ներկայացնելով ծրագիրը, նշեց, որ ծրագրում արտացոլված են կառավարության հիմնական նպատակները, խնդիրները, առանցքային քայլերը, արժեհամակարգը, որին ձգտելու է կառավարությունը: «Առաջիկա հինգ տարիներին կառավարության գործունեությունն ուղղված է լինելու բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխան արտահանմանը, իսկ հետո դրանցից բխող միջոցառումները կհաստատվեն»-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ արժե արձանագրել, որ կառավարությունը մի քանի անգամ երկար ժամերով աշխատել է տեքստի վրա: «Այս առումով բավարար չափով ներառական է, բայց կունենանք անհրաժեշտություն ոճական, բառապաշարային առումով սինքրոնացնելու և դե յուրե ժամանակ ունենք խմբագրական բնույթի աշխատանքներ անելու: Մենք պետք է աշխատենք, որ ծրագրի ձևակերպումները լինեն մաքսիմալ պարզ»,-ասաց նա:

Մհեր Գրիգորյանը նշեց, որ ներառականությունը և մասնակցությունը շատ ընդարձակ է, խմբագրական բնույթի խնդիրներ ունեն, որ կհասցնեք ամփոփել և մինչև ամսի ութը խմբագրած տարբերակը կուղարկեն ԱԺ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ ծրագիրը «Իմ քայլ» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա է կազմվել:

Վարչապետն առաջակեց վաղը երեկոյան կամ ուրբաթ առավոտյան կառավարության կազմով հավաքվել և վերջնական տեսքի բերել: Այսպիսով՝ վարչապետի առաջարկով հարցը քվեարկության չդրվեց:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը բարձրացրեց դատավորների  ծանրաբեռնվածության խնդիրը, և վարչապետն այդ առումով կարևորեց վեճերի լուծման այլընտրանքային համակարգի ներդրումը, առավել ևս տնտեսական ոլորտում դրա առանձնակի անհրաժեշտությունը:

Հայտնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը

2. Արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի քաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ կապեր)

3. Պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարում, տնտեսական գործունեության թափանցիկություն)

4. Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր)

5. Մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսական քաղաքականությունը և քաղաքացու բարեկեցությունը, ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը, մրցունակ և մասնակցային տնտեսություն, գործարար միջավայր, ներքին շուկաների ազատություն, արդար մրցակցություն, արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ, ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման, զբոսաշրջություն, ՓՄՁ զարգացումը՝ ներառական տնտեսական աճի նախադրյալ, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն)

6. Տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ (տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, էներգետիկ բնագավառ, հանքարդյունաբերության ոլորտ, ջրային տնտեսություն, տրանսպորտ, պետական գույքի կառավարում, միգրացիա)

7. Բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և ռազմարդյունաբերություն (բարձր տեխնոլոգիաներ, կապ և թվայնացում)

8. Պետական ֆինանսների կառավարում (հարկային համակարգ, պետական ծախսեր):

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день


Спорт в России и мире
Москва

15 июня в Ростовском городском шахматном клубе на Газетном, 92 поведут рапид памяти международного гроссмейстера Сергея Аслановича Бешукова


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Роджер Федерер

Федерер рассказал о недооценке Джоковича на старте карьеры


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

ЧЕЧНЯ. Мощность МПЗ «Экотехнопарк» в ЧР составит 350 тысяч тонн в год





Путин в России и мире
Москва

Путин обратился с приветствием к участникам Спортивных игр стран БРИКС


Лукашенко в Беларуси и мире
Минск

В Минске сообщили о телефонном разговоре Путина и Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Путин готовится отрезать Киев и прогнать Зеленского – американский полковник


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Ольга Бузова

Сарафан для Бузовой: необычный подарок подготовил для певицы житель Новосибирска



Москва

Третий — лишний? Дерзкие убийства из ревности последней недели

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net