Անթալիայում փոթորկի ու պտտահողմի վտանգի հետևանքով փակվել են դպրոցները (տեսանյութ)
Անթալիայում փոթորկի և պտտահողմի վտանգի հետևանքով փակվել են նահանգի 5 շրջանների դպրոցները, այս մասին հաղորդում է CNN Turk-ը:
Անթալիայի նահանգապետարանի այս որոշումը վերաբերում է թե՛ պետական, թե՛ մասնավոր դպրոցներին:
Նշվում է, որ Անթալիայի արևմուտքում քամու արագությունը հասնում է 90 կմ/ժ-ի, իսկ Քեմեր, Ֆինիքե, Քումլուջա, Դեմրե և Քաշ շրջաններում երեկոյան ժամերին քամու արագությունը կարող է հասնել 100 կմ/ժ-ի: Բնակիչներին հորդորել են տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Տեղական ինքնակառավարման մարմինները նաև զգուշացրել են գյուղացիներին՝ միջոցներ ձեռնարկել բերքը պաշտպանելու համար:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Անթալիայում հուժկու պտտահողմի հետևանքով 2 մարդ էր զոհվել:
Տեսանյութում փոթորիկը պատկերող հատվածը կարող եք դիտել 0:30-ից.