Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Февраль
2019

Ասեցի գյուլլող տղա եք, ինձ էլ ստեղ գյուլլեք, պրծեք. Վալերիյ Օսիպյանը դատարանում պատմեց, թե ինչպես է ՊՊԾ գնդում Արթուր Վանոյանին սպանված գտել

0

Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստի ընթացքում այսօր դատարանում ցուցմունք տվեց ներկայիս ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Հիշեցնենք, նա գնդի գրավման գործով տուժողի կարգավիճակ ունի: 2016-ին, երբ տեղի է ունեցել գնդի գրավման դեպքը, Օսիպյանը Երևանի փոխոստիկանապետն էր: Նա 2016 թ-ի հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդ էր մտել  բանակցելու այն գրաված «Սասնա ծռերի» անդամների հետ:

Նա պատմեց, որ  առավոտյան 5-ի սահմաններում տեղեկացել է, որ մի խումբ զինված քաղաքացիներ զավթել են ՊՊԾ գունդը: «Չեմ համակերպվում այն գաղափարի հետ, որ ասում են՝ գրավել են, նրանք ապօրինի զավթել են ՊՊԾ գունդը»,-ասաց նա:

Նա նշեց, որ գունդը զավթողները ոստիկանների կապի միջոցները վերցրել էին և կապի դուրս եկել, լսել էր Պավիկ Մանուկյանի ձայնը: Ինքը կապի է մտել, դիմել Պավլիկ Մանուկյանին. «Ասացի Պավլիկ, Պավիկ, բա լսում եմ, ով է՞, ասացի ձեր հետ խոսում է գնդապետ Օսիպյանը, ասեց հա, լսում եմ, ինչ կա: Ասացի առաջարկում եմ զենքերը ցած դնել, դուրս գալ, և դրանով կապացուցեք, որ բանդա չեք»,-պատմեց Օսիպյանը և հավելեց, որ առաջարկել է, որ դուրս գան, ինքն էլ ընդառաջ գնա, բանակցեն՝տեսեն, թե արդյոք զոհեր, վիրավորներ չունեն:  Ընդունել են առաջարկը, ինքը հրամայել է, որ որևէ մեկը չգա իր հետ, բայց Էրեբունու ոստիկանության բաժնի պետ Եղիազարյանն է ասել, որ միասին գնան և գնացել են:

Նրանց դիմավորել են մի քանի հոգի, իրենք էլ փորձել են բացատրել, որ ճիշտ չէ,իրենք էլ իրենց են ներկայացրել: «Հասկացա, որ բանակցությունը մեզ մոտ չի ստացվում, անարդյունք է, փորձել ենք զոհերի, վիրավորների մասին տեղեկություն ստանալ, ասել են, որ զոհ չունենք, ում պետք է, օգնություն ցուցաբերել ենք»,-պատմեց նա և նշեց, որ հետո մտել են գունդ, տեսել է  8 ոստիկաների, ոմանք՝ ձեռնաշղթաներով, ոմանք՝ կապկպված պլաստմասե ձգանով:

«Ասացի՝ դուք թո՞ւրք եք բռնել, ի՞նչ է, ի՞նչ է կատարվում»,-պատմեց նա: Այնուհետև նրան տարել են դուրս, բարձրախոս դրել ձեռքը. «Ինքաձիգը ուղղեցին իմ ուղղությամբ, ասեցին, որ հիմա այստեղ քեզ գյուլում ենք, ասա ոստիկաները ցած դնեն զենքերը և միանան մեզ: Ես, բնականաբար, չեմ հայտարարել, միայն դիմել եմ ոստիկաններին, որ խնդրում է այս ուղղությամբ չկրակել, իրենք էլ չեն կրակի: Իրանք ասացին, որ մենք դա չենք ուզում, որ ասես, ես ասացի, որ ես սրանից ավել ոչինչ չեմ ասի»,-ասաց նա:

Օսիպյանի խոսքով՝ հետո ներսուդուրս են արել: Այնուհետև գնդի կողմից կրակ է եղել, փոխադարձ պատասխանել են, ինքն էլ պատսպարվել է «Կռազի» հետևում:

 Հետագայում տեղեկացել է, որ ոստիկանության 2-3 աշխատակիցներ վիրավորել են կրակոցներից:

Ի դեպ, նա ասաց, որ հեռախոսն իր ձեռքից չեն վերցրել, քանի որ ինքը մնացել է կապող օղակ դրսի և ներսի միջև:

Վալերիյ Օսիպյանը պատմեց  նաև ոստիկան Արթուր Վանոյանի սպանությունից մանրամասներ: Ասաց, որ իրեն զանգել են, հարցրել՝ Վանոյան Արթուրին գնդի տարածքում տեսե՞լ է, թե ոչ:

Գունդը լավ իմանալով ասել է, որ պետք է բարձրանալ այն կորպուսը, որտեղ իր աշխատասենյակն է գտնվում: Հասել են,  անմիջապես մուտքից հասկացել է, թե ինչ է կատարվել, պատի վրա գնդակի տեղեր է նկատել, պարկուճներ, աշխատասենյակում արդեն արյան հետքեր է տեսել և հասկացել, որ այդտեղ վիրավոր է եղել, ով, պատերից բռնվելով, ինքնուրույն գնացել է: Ըստ նրա՝ ներսը ամբողջը արյուն էր, մտել են աշխատասենյակ, տեսել են ամեն ինչ թափթփված է: «Տեսա կապույտ վերմակը, որը մահճակալների վրա էր գցած լինում, գցած էր ինչ- որ բանի վրա, բայց դատելով Արթուրի չափսերից, ինքը մի փոքր խոշոր էր, չէի ուզում հավատալ, երբ բարձրացրեցի, տեսանք Արթուրին՝ մահացած վիճակում: Ես զայրացա, սկսեցի հրել Պավլիկին, բղավում էի՝ «էս ի՞նչ եք արել», ասում էր էս ով ա՞, ես տեղյակ չեմ, ով ա բերել ստեղ էս դիակը, ես տեղյակ չեմ»:  Ես զայրացա, սկսեցի քաշքշել, ինքը փորձում էր ինձ համոզել, հանգստացնել, ասում էր՝ որևէ մեկին առայժմ մի ասեք, ես էլ «ասեցի գյուլլող տղա եք, ինձ էլ ստեղ գյուլլեք, պրծեք»: 

Դահլիճում ամբաստանյալները փռթկոցով արձագանեցին Օսիպյանի նման հայտարարությունը:

Օսիպյանը տեղեկացրեց, որ դրանից հետո արդեն զանգել է և տեղեկացրել, որ Վանոյան Արթուրը մահացած է:

Հարցին, թե դեպքի վերաբերյալ հետո փորձե՞լ է տեղեկացվել, թե ինչպե՞ս է տեղի ունեցել, որ Արթուր Վանոյանը մահացել է: Օսիպյանն ասաց, որ  Գագիկ Եղիազարյանն ու Պավլիկ Մանուկյանը ասել են, որ երբ իրենք մտնում էին, Վանոյանը կրակում էր, իբր իրենք առաջարկել են չկրակել, բայց փոխհրաձգություն է առաջացել:

Հարցին, թե վերջիվերջո ներսում գտնվելու ժամանակ իմացա՞վ, թե ով էր կրակել Վանոյանի վրա, ասաց որ ներսում իրենք էլ էին ասում, որ Սմբատ Բարսեղյանը, և դա տրամաբանական էր, քանի որ Սմբատ Բարսեղյանի վրա էլ վնասվածք կար: «Որովայնի շրջանում վնասվածք կար, առաջարկել են, որ տեղափոխեն բուժհիմնարկ, ինքը հրաժարվել է և տեղում եղած շտապօգնության խմբի միջոցով ստանում էր բուժօգնություն»,-ասաց նա:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: На северо-западе Москвы открылся волонтерский центр «Доброе место»


Спорт в России и мире
Москва

«Зенит» добыл волевую победу в матче с «Балтикой» и завоевал Кубок России


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Даниил Медведев

Медведев высказался об игре Свёнтек


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Поезд проехал через горящий лес в Бурятии





Путин в России и мире
Москва

Путин 7 июня выступит на ПМЭФ и будет говорить не только об экономике


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Пианист

Пианист Сафронов признался, что похудел на 76 килограммов из-за давления отца



Москва

Парад планет начнется 3 июня

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net