Այս պահից սկսած ՊՊԾ գնդի գործի քննությունը կանցկացվի դռնփակ. դատավոր Մակյան (ուղիղ)
13.59
Դատական նիստի ընթացքում ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանին դատարանը հեռացրեց նիստերի դահլիճից: Դահլիճում գտնվող հարազատները նախազգուշացվեցին, այնուհետև դատավոր Մակյանը որոշում կայացրեց տվյալ պահից սկսած գործի քննությունն անցկացնել դռնփակ: Դատարանը հայտարարեց ընդմիջում:
Լրատվամիջոցների վերաբերյալ դատավորն ասաց, որ պետք է դատարան ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր, ինչից հետո դատարանը կշարունակի գործի քննությունը:
13:25
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մակյանի նախագահությամբ, քննվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործը:
Այսօր դատարան է հրավիրվել այժմ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, ով գործով տուժող է:
Նշենք, որ մինչ այդ ցուցմունք տվեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով նույնպես ՊՊԾ գնդի զավթման գործով տուժողի կարգավիճակ ունի: 2016-ին, երբ տեղի է ունեցել գնդի գրավման դեպքը, Օսիպյանը Երևանի փոխոստիկանապետն էր: