Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Февраль
2019

ՊՊԾ գնդում Վանոյանի սպանության կապակցությամբ համազարկը շոու էր, ինձ թույլ չտվեցիք մասնակցել 19 տարվա ընկերոջս հուղարկավորությանը. Վալերիյ Օսիպյանը՝ Պավել Մանուկյանին

0

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում է՝ ՊՊԾ գնդի գրավման գործով ցուցմունք տալու համար:

Նշենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով Վալերիյ Օսիպյանը տուժողի կարգավիճակ ունի: 2016-ին, երբ տեղի է ունեցել գնդի գրավման դեպքը, Օսիպյանը Երևանի փոխոստիկանապետն էր: 

Գործով ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը հարցրեց, թե գնդում Օսիպյանին ասե՞լ են, որ ինքը պատանդ չի, ինչին ի պատասխան Օսիպյանն ասաց. «Հարգելի՛ Կյուրեղյան, հնարավոր է, որ ասել եք, բայց եթե պատանդ չէի, ինչո՞ւ ազատ չէի տեղաշարժվում: Պատանդն էլ ո՞նց է լինում»:

Գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանն էլ ասաց, որ երբ Վալերիյ Օսիպյանն այդ ժամանակ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի հետ գնացել է գունդ, իրենք զրուցել են. «Այդ ժամանակ առաջին կրակոցն ինչպե՞ս եղավ, և առաջին վիրավորը՝ ձեր կողքի վիրավորն ո՞վ էր, ՀՄՄ-ն չկրակե՞ց, և կրակոցը ձեր գլխով անցավ: Եթե հիշում եք, պարո՛ն գեներալը կապի միջոցով ասաց՝ Աշո՛տ, էս ի՞նչ ես անում, պատասխանեց՝ թյուրիմացություն էր: Առաջին կրակոցը ոնց եղավ»:

Վալերիյ Օսիպյանն ասաց, որ Վարդան Եղիազարյանն իրենց հետ չի եղել. «Մենք երկուսով էինք պատի մոտ կանգնած զրուցում»:

«Ի՞նչ ես խոսում»,-արձագանքեց Պավել Մանուկյանը և անցավ երկրորդ հարցին. «Լավ, երկրորդ հարցը: Պարոն Վանոյանի սպանության համար մենք համազարկ տվեցինք, ես լիցքավորված ատրճանակները որպես սպայի հանձնեցի ձեզ, նաև շարքային ընկերներին և տվեցինք համազարկ: Եթե մենք պետական դավաճաններ էինք, կամ չգիտեմ, ոնց կասեք, ձեզ տված էր հնարավորություն, և մարդ չկար, ես էի, մի քանի տղաներ էին, ինչո՞ւ մեզ տեղում չգնդակահարեցիք: Մյուս հարցս, մեր ամբողջ խոսակցության ընթացքում ես ու Վարուժան Ավետիսյանը, մի հատ կոպիտ բառ հենց քո հասցեին, հատկապես պարոն գեներալի հասցեին, մենք թույլ տված կա՞նք»:

Վալերիյ Օսիպյանը լսելով հարցերն ասաց. «Որ չարտահայտվեմ, չի լինի, պիտի արտահայտվեմ: Այո, դուք սպային վայել ձևով, կարգով ամեն ինչ կազմակերպեցիք, բայց դա շոու էր ընդամենը, ես  չէի ուզում անգամ դա անեի, որովհետև ես տեսա, որ հետևից նկարահանում էին, ես խնդրեցի, պահանջեցի, որ չնկարահանեք: Ես մինչև այդ ձեզ խնդրեցի՝ և՛ որպես սպա, և՛ որպես տղամարդ, ասացի՝ նա իմ ընկերն է, 19 տարի ճանաչում եմ, թույլ տվեք, գնամ, մասնակցեմ հուղարկավորությանը և տղամարդու պես եմ ասել՝ կվերադառնամ: Դուք ինձ թույլ չտվեցիք, նա իմ 19 տարվա ընկերն էր:

Այո, այնուհետև պահանջի ուժով ես վերցրի զենքը, այդտեղ Մարտիրոսն ընդդիմացավ, թե կգյուլլեմ, բոլորը ենթարկվում են, էլի դու ես հակաճառում և այլն, դրա համար հարցրի, նաև ընկերներիս հորդորով: Էդ դուք էիք իմ դիմաց, բայց դարանակալվածներ կային, շենքում բոլորը չորս կողմից: Պավլիկ Մանուկյան, ձեր կողմից, ջղայանցրել ենք իրար, բայց վիրավորական որևէ բան չի եղել, վիրավորանքներ եղել են, բայց ոչ բոլոր տղաների կողմից, բայց այնպես չէ, որ ես էլ եմ թույլ տվել, որ վիրավորեք»:

Պավել Մանուկյանը նաև հարցրեց, թե գնդում մտերմիկ զրույց է եղել. «Ասացիք՝ Սաշիկը գցել է եղբորդ, հետո այդ գցածը վերադարձրեց, թե չէ»:

Դատարանն ասաց, որ հարցը կարող է լինել փաստական հանգամանքների վերաբերյալ:
Նշենք, որ   ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մակյանի նախագահությամբ, քննվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործը:






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин поздравил москвичей с Днем России


Спорт в России и мире
Москва

Росгвардейцы обеспечили безопасность болельщиков во время матча чемпионата России по регби


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Людмила Самсонова

Самсонова вышла во второй круг турнира в Хертогенбосе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

На фестивале «Москва — на волне. Рыбная неделя» у Кремля проходили концерты и кулинарные баттлы





Путин в России и мире
Москва

Путин обратился с приветствием к участникам Спортивных игр стран БРИКС


Лукашенко в Беларуси и мире
Минск

В Минске сообщили о телефонном разговоре Путина и Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Почему Зеленский не убедил саудовского принца, кража денег РФ, что готовят против России на саммите НАТО: обзор мировой политики 13 июня


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Ольга Бузова

Легкоатлетка Тангара назвала кринжем участие Бузовой в забеге на Никольской



Москва

Специалист Халилов: тем, кто заблудился в лесу, важно сразу позвонить спасателям

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net