Երևանում բախվել են ոստիկանության զորքերի ծառայողի Нива-ն ու մարդատար Газель-ը. կա վիրավոր. Shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում բախվել են ВАЗ 2121 մակնիշի 111 II 14 համարանիշի և թիվ 46 երթուղին սպասարկող Газель մակնիշի 3351 Տ համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Нива-ն հաշվառված է ոստիկանության զորքերի հաշվեկշռում, վարորդն է ոստիկանության զորքերի ծառայող է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: