Լոռու մարզի Շենավան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կանցկացվի
Այսօր կառավարության հերթական նիստին որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շենավան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակել և անցկացնել:
Ըստ հիմնավորման`Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շենավան համայնքի ղեկավար Գարուշ Դունամալյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում:
Գարուշ Դունամալյանը 2018 թվականի դեկտեմբերի 21-ին մահացել է: «Տեղական
ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին Լոռու մարզի Շենավան համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն:
Լոռու մարզի Շենավան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է 2019 թվականի հունիսի 9-ը:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին կանցկացվի նաև Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի և Արարատի մարզի Սիս համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն ևս: