Քիմ Քարդաշյանի քույրն ու մայրը նկարահանվել են Architectural Digest ամսագրի հատուկ թողարկման համար (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քայլի Ջենները, որն օրեր առաջ է տոնել դստեր մեկամյակը, հայտնվել է Architectural Digest ամսագրի «Աստղային ուժը» ամենամյա համարի շապիկին:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 21-ամյա մոդելը ամսագրի համար լուսանկարվել է ռետրո ոճով ոգեշնչված դեղին զգեստով, մինչդեռ նրա մայրը՝ Քրիսը, ներկայացել է մուգ կարմիր կոստյումով:
63-ամյա Քրիսը նույնպես հայտնվել է ամսագրի շապիկին: Նրանք երկուսն էլ ներկայացրել են, թե ինչպես կահավորել իրենց տունը:
Հիշեցնենք, որ Քայլիի քույրը՝ Քենդալ Ջեններն, ամբողջովին մերկացել էր իտալական Vogue-ի համար լուսանկարվելիս: