«Երեքին գումարած երկու». հայ ռեժիսորի լեգենդար կատակերգությունը նշում է 55-ամյակը
Խորհրդային ռեժիսոր և սցենարիստ Հենրիկ Հովհաննիսյանի մահվանից մեկ տարի առաջ նկարահանված «Երեքին գումարած երկու» կատակերգությունն այս տարի նշում է 55-ամյակը: Ֆիլմը նկարահանվել է Սերգեյ Միխալկովի «Վայրենիները» պիեսի հիման վրա:
Ինչպես գրում է Rusarminfo-ն, ավելի քան կես դար անց 81-ամյա Գենադի Նիլովը, որը մարմնավորել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Ստեփան Սունդոկովի դերը, կիսվել է Ղրիմում անցկացված նկարահանումների մասին իր հիշողություններով:
«Հովհաննիսյանը հավաքում էր մեզ ամեն երեկո, և մենք մանրամասնությամբ քննարկում էինք տեսարանները, որոնք նկարվելու էին հաջորդ օրը: Նա թույլ էր տալիս մեզ իմպրովիզացիա անել, արտիստի համար դա մեծ երջանկություն է», - ասել է խորհրդային դերասանը:
Ինքը ռեժիսորը նկարահանվել է կատակերգության տեսարաններից մեկում՝ մարմնավորելով ռեստորանի մատուցողի դերը: