Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Август
2018

Եթե չկա Կառավարության քաղաքականություն՝ կադրերն ընտրվում են տարերայնորեն, և նրանք ինչ-որ առումով նույնպես տարերայնորեն են գործում. Ս. Դանիելյան

0

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխանություն դառնալու ձգտող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռևս հստակ քաղաքականություն չունի, հստակ օրակարգ դեռևս չի ձևավորել: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Ըստ նրա՝ քաղաքական օրակարգի շրջանակում պետք է մշակվեն երկրի անվտանգության, զարգացման, արտաքին, ներքին և տնտեսական քաղաքականության հարցերը:

«Ե՛վ ՔՊ-ն, և՛ մյուս կուսակցությունները Հայաստանում, իմ տեսակետից, ձևավորված չեն: ՀՀԿ-ն եղել է իշխող խավի կոմպլոմերատ, մյուս կուսակցություններն ինչ-որ անձերին ենթակա կառույցներ են: Դրանք դասական առումով կուսակցություններ չեն: Մինչդեռ, կուսակցությունը լուրջ պետք է մշակի արտաքին, ներքին, տնտեսական քաղաքականությունները, կազմակերպի կոնֆերանսներ, դեբատներ: Այսինքն, այն, ինչը մենք քաղաքական օրակարգ ենք անվանում, կուսակցությունները տարբեր ինստիտուտների միջոցով ձևավորում են իրենց ապագա քաղաքականությունը բոլոր ոլորտներում և ներկայացնում են հանրությանը»,- նշեց նա:

Քաղաքագետի կարծիքով՝ կադրերի ընտրությունն ու կադրերի որակը արդեն պետք է բխեն համապատասխան օրակարգի խնդիրներից, որն, ընդհանուր առմամբ, բացակայում է. «Եթե չկա կառավարության գիծ, ապա, բնականաբար, կադրերն ընտրվում են տարերայնորեն, և նույն այդ կադրերն ինչ-որ առումով նույնպես տարերայնորեն են գործում»,- ասաց Ս. Դանիելյանը:

«Կադրերի դեպքում կա երկրորդ հարցը. եթե որևէ նախարար կամ փոխնախարար, որը «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է, ապա հանդես են գալիս որպես նախարա՞ր, թե՞ որպես ՔՊ անդամ: Նրանց հայտարարություններում այդ հստակությունը պետք է մտնի՝ իրենք որ դերում են հանդես գալիս՝ կուսակցական, թե կառավարության: Կառավարությունը միակուսակցական չէ, տարբեր կուսակցություններ կան: Շատ դեպքերում, երբ որ այդ մարդիկ խոսում են, հասկանալի չի լինում՝ իրենք որ դերում են հանդես գալիս, որը խճճում է իրավիճակը»,- նկատեց նա:

Ստեփան Դանիելյանն ընդգծում է, որ պետք է տարբերել կառավարությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ըստ նրա՝ կառավարությունը ժամանակավոր է և իր առջև ժամանակավոր խնդիրներ պետք է դնի, ինչն արվել է: Իսկ «Քաղաքացիական պայմանագիրը», որը ընտրություններում ձգտում է իշխանություն դառնալ, դեռևս քաղաքական օրակարգ չի ձևավորել:

«Ես չեմ ասում, որ կառավարությունը պետք է իր երկարաժամկետ օրակարգը հստակեցնի, որովհետև այս կառավարությունը տարբեր կուսակցություններից է կազմված, և այս կառավարությունն իսկապես ժամանակավոր է: Բնականաբար, նման կառավարությունը ժամանակավոր խնդիրներ պետք է իր առաջ դնի, բայց ՔՊ-ի դեպքում խնդիրն այլ է»,- ասաց նա:

Քաղաքագետը նաև անդրադարձավ վարչապետի՝ հանրաքվեների ինստիտուտը զարգացնելու մասին հայտարարությանը՝ նշելով սա շատ տարածված երևույթ է որոշ երկրներում, հատկապես Շվեյցարիայում: Ստեփան Դանիելյանը, սակայն, այս գաղափարի օրինականացման անհրաժեշտություն է տեսնում:

«Հիմա, եթե Նիկոլ Փաշինյանը, որպես գաղափարախոս ուղիղ ժողովրդավարական մեխանիզմների զարգացման է գնում, դա նորմալ է, բայց դա պետք է դրվի կուսակցության ծրագրերի հիմքում և ունենա որոշակի օրենքների տեսք: Սա պետք է լինի ոչ թե խոսքի, այլ փաստաթղթերի մակարդակով: Ուղիղ ժողովրդավարության ինստիտուտները պետք է մտնեն պետական կառավարման համակարգի մեջ: Հիմա, եթե հանրաքվեի ինստիտուտն օրենք չդառնա, չփաստաթղթավորվի, ուրեմն նշանակում է՝ սա իրավիճակային գաղափար է, իրավիճակից ելնելով նման գաղափարներ են առաջ տարվում: Հնարավոր է՝ ընտրություններից հետո խորհրդարանում ունենալով մեծամասնությունը՝ Ն. Փաշինյանն այլ ձևով խնդիրներին լուծում տա»,- նշեց Ս. Դանիելյանը:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем


Спорт в России и мире
Москва

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Теннисисты Медведев и Рублев сохранили позиции в рейтинге ATP


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Козлов: Россия и КНДР прорабатывают возможность запуска прямых рейсов





Путин в России и мире
Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Джиган

«Он приехал за мной в клуб. И всё, с этого момента мы начали жить вместе». Оксана Самойлова рассказала о знакомстве с Джиганом в эфире «Шоу Воли» на ТНТ



Москва

Жительница Энергодара пострадала при атаке ВСУ

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net