«Ալաշկերտը» Դաշյանի գոլի շնորհիվ հաղթեց «Գանձասար-Կապանին»
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում գործող չեմպիոն «Ալաշկերտը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալվել էր «Գանձասար-Կապանին»:
Խաղի ընթացքում 1 գոլ է գրանցվել: Հանդիպման 39-րդ րոպեին միակ և «Ալաշկերտի» համար հաղթական գոլը խփել է Արտակ Դաշյանը:
«Ալաշկերտն» առաջնությունում 2-րդ անընդմեջ հաղթանակն է տանում, 2-րդն էլ նվազագույն հաշվով:
Այս խաղը գործող բրոնզե մեդալակիր «Գանձասար-Կապանի» համար առաջինն էր Բարձրագույն խմբի մեկնարկած առաջնությունում:
3-րդ տուրի վերջին խաղում մրցելու են «Փյունիկը» և «Արարատ-Արմենիան»: