Տարիքը սոսկ թիվ է. Թայվանում 93-ամյա կինը թռչել է պարապլանով (տեսանյութ)
Թայվանի 93-ամյա բնակչուհի Չին Վու Յուի-լինը դարձել է երկրում՝ պարապլանով թռչած ամենատարեց մարդը՝ ապացուցելով, որ տարիքը սոսկ թիվ է:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, կինը գտնվել է Երկրի մակերևույթից 1.000 մ բարձրության վրա ու շատ ոգևորված է եղել թռիչքի ընթացքում:
«Ես ընդհանրապես վախեցած չէի: Իրականում սա պարապլանով թռչելուս երկրորդ դեպքն էր: Մտադիր եմ ի վիճակի լինելու դեպքում 100 տարեկանում կրկնել թռիչքս»,-ասել է կինը:
Հետաքրքրական է, որ թռիչքի կազմակերպիչները խոստացել են 100 տարեկանում անվճար թռիչք կազմակերպել տատիկի համար: