Երևանի «Արարատը» լարված խաղում հաղթել է «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում նորաբաց «Արարատ-Արմենիան» «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալել էր Երևանի «Արարատին»:
Լարված խաղում հաղթեցին «Արարատի» ֆուտբոլիստները:
Հանդիպման 16-րդ րոպեին Զավեն Բադոյանը բացել է խաղի հաշիվը:
Ընդամենը 5 րոպե անց աջ եզրից փոխանցումից հետո Դիմիտրովը 2-րդ փորձից գնդակն ուղարկել է դարպասը:
Երկրորդ խաղակեսի առաջին իսկ րոպեին Վարդան Արզոյանի հարվածից հետո Հրայր Մկոյանը ցանկանում էր հեռացնել գնդակը, բայց այն ուղարկեց սեփական դարպասը:
Հանդիպման մնացած ժամանակահատվածում գոլ չի գրանցվել:
Երևանի «Արարատը«, որը նախորդ տուրում պարտվել էր, 3 միավոր է վաստակում, իսկ «Արարատ-Արմենիան» մնում է 3 միավորով՝ նախորդ տուրում հաղթանակի շնորհիվ: