Ես ուղղակի կոտրված տղա եմ. հրապարակվել է Սիեթլի օդանավակայանից ինքնաթիռն առևանգողի ու դիսպետչերի զրույցի ձայնագրությունը
Համացանցում հրապարակվել է Սիեթլի օդանավակայանից ինքնաթիռն առևանգողի ու դիսպետչերի զրույցի ձայնագրությունը, որի ընթացքում առևանգողն ասում է, որ վառելիքը վերջանում է և հարցնում, թե արդյոք իրեն ցմահ ազատազրկում կսպառնա:
Ինչպես նշում է Russia Today-ը, զրույցից պարզ է դառնում, որ Bombardier Dash 8 Q400 ուղևորատար փոքր ինքնաթիռի առևանգողի անունը Ռիչարդ է:
«Վառելիքս վերջանում է: Այն վերջանում է ակնկալածիցս շատ ավելի արագ»,-նշել է տղամարդը: Այնուհետև դիսպետչերը նրան ասել է, որ 1.6 կմ հեռավորության վրա ռազամակայանի թռիչքուղի կա, և որ նա կարող է այնտեղ վայրէջք կատարել:
«Նրանք ինձ կտրաքացնեն, եթե փորձեմ այնտեղ վայրէջք կատարել: Կարծում եմ՝ այնտեղ խնդիրներ կունենամ, ես դա չեմ ուզում: Նրանք, հավանաբար, ինքնաթիռը խոցելու հրթիռ կունենան...Իմ արածը կհիասթափեցնի շատերին: Ուստի՝ ներողություն եմ խնդում նրանցից ամեն մեկից: Ես ուղղակի կոտրված տղա եմ»,-նշել է Ռիչարդը:
Աղբյուրը նկատում է, որ դատելով ձայնագրությունից՝ 29-ամյա առևանգողը գիտակցել է իր արածի ծանր հետևանքների մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ առափնյա անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ ամերիկյան Սիեթլ քաղաքի օդանավակայանից ինքնաթիռ է առևանգվել։ Րոպեներ անց իշխանությունները ստացել են ևս մի հաղորդագրություն այն մասին, որ Վաշինգտոն նահանգի Քետրոն կղզու մոտակայքում ծխի ամպ է նկատվում։ Դեպքի վայր են ժամանել փրկարարները։ Ինքնաթիռը կործանվել է։ Դրանում գտնվել է միայն օդաչուն, ուղևորներ չեն եղել։
Ձայնագրությունը կարող ես լսել այստեղ: