Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Август
2018

Մեր տնտեսության վրա արտաքին, հատկապես, ՌԴ ազդեցության նվազման հիմք, համոզված եմ, լինելու են մեր ռեֆորմները. վարչապետի խորհրդական

0

 

ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է այն հնարավոր հետևանքներին, որ կարող են  ունենալ Հայաստանի վրա Ռուսաստանի դեմ հայտարարված ամերիկյան նոր պատժամիջոցները, որոնք ՌԴ-ն գնահատում է որպես տնտեսական պատերազմ, և որոնք արդեն իսկ ցնցումների մեջ են  գցել ռուսաստանյան ֆինանսական ու բորսային  շուկան՝ «Սիստամա», «Գազպրոմ»  և այլ ընկերություններ։

-Պարո՛ն Առաքելյան, ռուբլին շարունակում է սրընթաց անկում արձանագրել: Երեկ, օրինակ,  1 դոլարի փոխարժեքն արդեն կազմում էր 67 ռուբլի, ինչը մոտեցել էր 2 տարի առաջ գրանցված ցուցանիշին, այն տարբերությամբ, որ այն ժամանակվա  նավթի  գները բարձր չէին:  Իսկ ՌԴ վարչապետ Մեդվեդևն էլ խոստովանել է՝ ռուսաստանյան տնտեսության վիճակն առանց այդ էլ լավ չէ, և ավելի վաղ սահմանված պատժամիջոցների կիրառումն արդեն իսկ զգալիորեն նվազեցրել է Ռուսաստանի տնտեսական հզորությունը: Ի՞նչ կանխատեսում ունեք, սա ինչպե՞ս է անդրադառնալու Հայաստանի վրա:

-ԱՄՆ կողմից շարունակվում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, մի քանի օր առաջ Կոնգրեսի կողմից քննարկվեց նոր պատժամիջոցների ցանկը, որոնց նախնական գնահատականն այն է, որ դրանք ավելի խիստ պատժամիջոցներ են, քան նախկինում: Եվ բնական է՝ սա առաջացնելու է ռուսաստանյան արժութային և բորսային շուկայում ցնցումներ: Հիմնական խնդիրը, որ այս պատժամիջոցներով կարող է լինել, առնչվում է ռուսական պետական բանկերի համագործակցությանն ԱՄՆ բանկերի հետ:  Սակայն նշեմ, որ ամերիկյան կողմն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս նման հայտարարություններով, և, հետևաբար, դժվար է կանխատեսել՝ ինչ տեսքով կլինեն այդ պատժամիջոցները: Ամեն դեպքում, ՌԴ-ն արդեն 4-5 տարի է՝ պատժամիջոցների մեջ է: Եվ, ի տարբերություն, 2014 թվականին, երբ կիրառվեցին արևմտյան առաջին պատժամիջոցները, ՌԴ տնտեսությունը որոշակի իմունիտետ է ձեռք բերել և նման սրացումներին, ավելի շատ սպասումով է մոտենում, քան սկզբնական շրջանում, երբ տատանումները սրընթաց էին: Եվ պատկերավոր ասած՝ այժմ Ռուսաստանի տնտեսությունը ցանկացած պատժամիջոցից  շատ լուրջ անակնկալի չի գալիս, ինչը շատ կարևոր  է տատանումների մասով:

-Իսկ փոխարժեքնե՞րը, հիշում եք՝ այն ժամանակ ռուսական ռուբլին արժեզրկվեց, այստեղ՝ Հայաստանում, բիզնեսներ փակվեցին, օրինակ՝ ոսկու, էլ չասած՝ արտանանման ծավալների ու ՌԴ-ից ուղարկվող տրանսֆերտների նվազեցման բերեց դա: Այսինքն՝ այս պատժամիջոցները մարդկանց բարեկեցության իմաստով վատ անդրադարձան նաև այստեղ:

-Ռուսական տնտեսությունն ունի որոշակի ազդեցություն Հայաստանի վրա, և դա գաղտնիք չէ, այդ թվում՝ տրանսֆերտների, արտաքին առևտրի մասով, և ասել, որ ռուսական տնտեսության փոփոխությունները չեն անդրադառնալու Հայաստանի վրա, չի կարելի: Ռուբլու արժեզրկումը արտահանման տեսանկյունից որոշակի  խնդիրներ է առաջացնելու, քանի որ եթե արտահանման ժամանակ հայ տնտեսվարողները ստանում են ավելի քիչ դրամ կամ դոլար, այդ տեսանկյունից որոշակի բացասական երևույթներ կլինեն, սակայն այն փոխարժեքը, որ այս պահին կա, աննախադեպ չէ, այսինքն՝ հայկական դրամի ռուբլու նկատմամբ նախկինում ևս ունեցել ենք, և այս մասով՝ չեմ կարծում, որ մեր տնտեսության վրա խնդիրներ կունենանք: Այժմ՝ նաև հաշվի առնելով կառավարության կողմից նախաձեռնվող բարեփոխումները՝ համոզված եմ, որ դրանք հիմք կհանդիսանան մեր տնտեսության վրա արտաքին ազդեցության նվազման համար: Արվելու է առավելագույնը, որ Հայաստանի տնտեսությունը կախվածություն ունենա Հայաստանից, և առկա բիզնես ու ներդրումային միջավայրն այնպիսի հնարավորություն տա տնտեսվարողներին, որ արտաքին, առավել ևս, ՌԴ տնտեսության ազդեցությունը բիզնեսի վրա ունենա չնչին ազդեցություն:

-Գյուղմթերքի թանկացման վերաբերյալ գյուղնախարարի բացատրությունն այն էր, որ ջերմաստիճանը 42+ է եղել 2 ամիս շարունակ, և բերքը հողի վրա չորացել է: Ամեն դեպքում, գներից մարդկանց դժգոհությունը շատ է, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու այս  համատեքստում: Նաև նշեմ, որ այս թանկացումների կուլիսային մեկնաբանություններն այն են, որ պատճառը  ԱՁ-ների՝ 20 տոկոսի փոխարեն 2 տոկոս  հարկի վճարումն էր, ինչպես ձևակերպվեց՝ պայմանավորվածությունների արդյունքում,  և հիմա էլ ասվում է, թե սա բոլորին ձեռք էր տալիս՝ գյուղացուն ու սուպերմարկետներին:

-Հայաստանում  գյուղատնտեսական մթերքի գները միշտ էլ ամենատատանվողն են: Անընդհատ և միշտ այդ ոլորտում կան խնդիրներ՝ կախված բնակլիմայական պայմանների ֆորսմաժորային իրավիճակներից՝ երաշտ, կարկուտ և այլն, և չեմ կարծում, որ այս տարվա որոշ ապրանքատեսակների գների տարբերությունն աննախադեպ է: Կրկնում  եմ՝ ամեն տարի էլ բնակլիմայական պայմանները տարբեր ապրանքատեսակներ գնի վրա ազդում են, մի մասի վրա դրական, մի մասի՝ բացասական:  Այո,այս տարի կան շատ ապրանքատեսակներ, որոնց գինը ավելի բարձր է, սակայն շատ կարևոր է հասկանալ ընդհանուր գնաճի մակարդակը, որը առաջին 7 ամսվա համար բավականին ցածր է: Այսինքն՝ այստեղ առանձնացնել միայն 1-2 ապրանք, որոնք բարձրացել են 50-60 տոկոսով, ընդհանուր գնաճի մեջ շատ քիչ է: Եվ այս 100 դրամ ավել կամ 50 տոկոս թանկացումները, դիտարկենք, թե սպառողի ընդհանուր ծախսերի որ մասն է կազմում: Այսինքն՝ կրկնում եմ՝ լայն սպառման ապրանքներն առաջին 7 ամսվա կտրվածքով չեն գերազանցել 3 տոկոսը և այս տեսանկյունից, որոշ ապրանքատեսակներ, կարող են նույնիսկ թանկանալ, նաև համոզված ենք, որ դրանց վրա հասարակությունն այս պահին փոքր գումար է ծախսում: Բայց, միևնույն ժամանակ, ոլորտային զարգացման առումով կան խնդիրներ, և հաջորդ տարի արդեն կիրականացվեն բարեփոխումներ, որոնք արդեն որակական փոփոխություններ կբերեն, և գյուղացիական տնտեսությունների առավել արդյունավետ աշխատանքի արդյունքում կունենանք գյուղատնտեսական ապրանքների և՛ գնի, և՛ այլ ռիսկերի նվազեցում: Մյուս մասը կապված է հարկային խնդիրների հետ: Այսուհետ, այսպես ասած, միակ սուբյեկտը, որի հետ հարկատուները կարող են պայմանավորվել, ՀՀ օրենսդրությունն է և Հարկային օրենսգիրքը: Դրանից դուրս որևէ պայմանավորվածություն, եթե անգամ իրենց տեսանկյունից ձեռնտու է, բերում է գների նվազման, անընդունելի է նոր կառավարության համար: Որովհետև այդ տրամաբանությամբ կարելի է ասել՝ հարկ չմուծենք, և 20 տոկոս քիչ ծախս անենք և 20 տոկոսով ապրանքների գները նվազեցնենք:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Три из пяти участков новой трассы на юго-западе Москвы завершены — Собянин


Спорт в России и мире
Москва

ЦСКА разорвал дистанцию // Армейцы увеличили преимущество в финальной серии Единой лиги ВТБ


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Российский теннисист Сафиуллин опустился на две позиции в рейтинге ATP


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

МегаФон добавил инноваций системе экомониторинга в Череповце





Путин в России и мире
Москва

Путин по приезде в Москву встретился с главой Ингушетии Калиматовым


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко назвал рецепт своего фирменного салата "Молодость", которым угощал Путина в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Столтенберг решил не встречаться с Зеленским в Брюсселе


Навальный в России и мире
Москва

Суд продлил арест двум адвокатам Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Игорь Бутман

Трансляцию концертов оркестра Бутмана в Китае посмотрели более 50 млн человек



Москва

Мероприятия ко Дню защиты детей пройдут во всех микрорайонах Лобни 1 июня

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net