«Բարսելոնայի» ղեկավարությունը կողմնորոշվել է տրանսֆերային նպատակների հարցում
«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է, թե ամառային տրանսֆերային պատուհանի մնացած ժամանակահատվածում որ ֆուտբոլիստներին ձեռք բերելու ուղղությամբ է աշխատանք տարվելու:
«Marca»-ն հաղորդում է, որ կատալոնական ակումբի դիտակետում է հայտնվել 4 ֆուտբոլիստ՝ «Պարի Սեն Ժերմենից» Ադրիեն Ռաբյոն, «Բավարիայից» Տիագո Ալկանտարան, «Այաքսից» Ֆրենկի Դե Յոնգը և «Յուվենտուսից» Միրալեմ Պյանիչը:
Աղբյուրը գրում է, որ առավել հավանական է Ռաբյոյի և Դե Յոնգի տեղափոխությունը: Պյանիչն ավելի վաղ հայտարարել է, որ թուրինյան ակումբից հեռանալու մտադրություն չունի, իսկ Տիագո Ալկանտարան, շրջանառվող լուրերի համաձայն, մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը:
«Բարսելոնայի» առաջնային նպատակը Ռաբյոյի տրանսֆերը ձեռք բերելն է: ՊՍԺ-ն 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից հրաժարվելու մտադրություն չունի և պատրաստ է նրան նոր պայմանագիր առաջարկել, սակայն կատալոնացիները վաղուց են հետևում Ռաբյոյին և հաջող բանակցությունների ակնկալիք ունեն:
Նշենք նաև, որ եթե Ռաբյոն այժմ չերկարաձգի ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, 2019 թվականի ամռանը կարող է ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Բարսելոնա»: