Զիդան. Անտիմադրիդիզմ միշտ էլ եղել է
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է իր թիմի հասցեին հնչող քննադատությունները «Յուվենտուսի» հետ խաղից հետո.
«Անտիմադրիդիզմ միշտ էլ եղել է, սակայն այժմ իրավիճակը փոխվել է: «Ռեալի» համակիրներն օրեցօր շատանում են: Սա աշխարհի լավագույն ակումբն է` ամենաշատ երկրպագուներով:
Ես իմ ֆուտբոլիստների հետ նման բաներ չեմ քննարկում: ՉԼ-ի կիսաեզրափակչի մրցավարության մասին ոչինչ չեմ ասի: Մրցավարներն անում են իրենց գործը, մենք` մեր»,- Զիդանի խոսքերը մեջբերում է «Marca»-ն:
Ապրիլի 18-ին Լա Լիգայում «սերուցքայինները» սեփական հարկի տակ կընդունեն «Աթլետիկին»: