Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2018

Վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին «Ելքը» դեմ կքվեարկի, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն` կողմ, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը` ըստ յուրաքանչյուրի խղճի

0

Խորհրդարանի հատուկ նիստին, երբ քննարկվում է վարչապետի թեկնածության հարցը խմբակցությունների անունից հնչեցին ելույթներ:

ՀՅԴ անունից խոսեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով նշեց, որ խորհրդարանական համակարգը հնարավորություն է ընձեռնում սկսած բարեփոխումները կյանքի կոչել:  Նա ներկայացրեց դրական զարգացումները՝ հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը, արցախյան հիմնախնդրի լուծման ուղղված արժանապատիվ բանակցություններ և այլն:

«Պարո՛ն Սարգսյան, պարտավոր ենք չթերագնահատել և չտեսնել նաև առաջընթացի ճանապարհի թերությունները: Մենք, իհարկե, առաջնորդվում ենք միասնական պատասխանատվության գիտակցումով, օրվա խնդիրը չեզոքացնել բոլոր մտահոգությունները, որոնք բխում են հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերից»,-ասաց նա և թվարկեց՝ հովանավորչություն, խնամի- ծանոթ-բարեկամ կադրային քաղաքականության վերջը պետք է տրվի, հին բարքերը պետք է փոխվեն:

«Ելք» խմբակցության անունից ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով նշեց, որ ՀՀԿ-ականների ելույթից հետո հասկանում է, որ «Հայլուրի» Հայաստանում ենք հայտնվել»: «Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է  ամեն ինչ  այսքան վատ»,-ասաց նա:

Նա անդրադարձավ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի ելույթին. «Աշոտյանն ասում է` սիրեք զմիմյանս, ձեզ ո՞նց կարելի է սիրել, դուք սիրելու բա՞ն եք որ սիրենք, ձեր ղեկավարած երկիրը տեսե՞լ եք»,-հարցրեց նա՝ դիմելով Աշոտյանին:

Մարուքյանը նշեց, որ իրենք ատելության քարոզ չեն անում: «Ձեր համակարգը «ֆեյք» է, որը չի կարող զարգացման ճանապարհ լինել, լուծումներ են պետք, անշրջելի փոփոխություններ են պետք, ու եթե մնաց քննարկումների մակարդակում, ոչինչ չի փոխվի»,-ասաց նա:

Մարուքյանը նշեց` սթափության կոչ են անում: «Երկիրը հիմա հանդարտ վիճակում չէ, և դա բոլորի խնդիրն է, մենք պետք է բոլորով գտնենք հանգուցալուծում, չի կարելի այս շենում կազմակերպել հաջորդ լսումները զոհերի, վիրավորների մասին, չպետք է ունենանք այդպիսի վիճակ, իսկ թիվ մեկ պատասխանատուն՝  դուք եք իշխանություններդ՝ Սերժ Ազատի Սարգսյանի գլխավորությամբ, որին մենք դեմ ենք քվեարկելու»,-ասաց նա:

«Ծառուկյան»  խմբակցության անունից ելույթ ունեցավ Միքայել Մելքումյանը, ով նշեց, որ դեմ են իշխանության տարվող այն քաղաքականությանը, որ ամեն ինչ ճիշտ է: Նա խորհուրդ տվեց գտնել «աշխատելու բանաձևը», քանի որ եղածը չի աշխատում:

«Լավ, ձայնը ժողովուրդը տվել է քաղաքական մեծամասնությունը, ձեզանից պետք է պահանջի, եթե ժողովուրդը պահանջում է,  ժողովրդի հետ էլ պետք է աշխատել, որ սենց դեպքեր չլինեն: Հետո էլ ասում եք` ոչ ոք չէր սպասում, բա պետք է սպասեիք, կանխատեսեիք այս դեպքերը, որ ժողովրդի հետ ընթացիկ աշխատեիք, այո՛, ունենք խնդիրներ, կենդանի ժողովրդի հետ պետք է աշխատել: Ասեմ, որ ժողովուրդը պահանջում է  աշխատանք և արդարություն, ձևը, գործիքը գտեք»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանը ներկայացրեց խմբակցության քվեարկության որոշումը. «Մենք խմբակցությունում որոշել ենք`  կթողնենք յուրաքանչյուրի խղճին և գաղափարին, այսինքն՝ քվեարկելու ենք ազատ ռեժիմով»,-ասաց նա:

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անունից խոսեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով նշեց` քննադատելը հեշտ է, դրականը նկատելու համար անհրաժեշտ է կամք: «Իսկ ընդդիմադիրների դաշտում մրցավազք է սկսել ամենաընդդիմադիրի պաշտոնը զբաղեցնելու համար»,-ասաց նա և հավելեց, որ քաղաքական դաշտի կայացման համար պետք է կառուցողական ընդդիմություն, թերություններն ու առավելությունները տեսնելու ընդդիմություն:

Վերջինս նկատեց, որ զարգացած երկրների օրինակներն են հաճախ բերում, բայց հարցրեց՝ արդյոք պատկերացնո՞ւմ են, որ եթե ցուցարարներն այդ երկրներում մտնեին դատարանների տարածքներ, ինչ կլիներ: «Իսկ այսօր մեր ոստիկանության կատարած աշխատանքը համբերատար է»,-նշեց նա ու հավելեց, որ այնպես չէ, որ եթե ոստիկաններին վիրավորում են, նրանք պետք է լուռ կանգնեն և լսեն:

Բաղդասարյանը խոսքը եզրափակեց` դիմելով Սերժ Սարգսյանին. «ՀՀԿ-ն վստահում է Ձեզ, Ձեր որդեգրած արտաքին ու ներքին քաղաքականությանը: ՀՀԿ-ն միասնական սատարում է ՀՀ վարչապետի թեկնածու, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին, Ձեզ և մեր ժողովրդին հաջողություն ենք ցանկանում, Աստված պահապան»,-ասաց նա:






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем


Спорт в России и мире
Москва

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

«Ну и где здесь «группа смерти?» ATP показала, каким был бы Евро-2024 с теннисистами


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Российские компании придерживаются собственного подхода в ESG





Путин в России и мире
Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Джиган

«Он приехал за мной в клуб. И всё, с этого момента мы начали жить вместе». Оксана Самойлова рассказала о знакомстве с Джиганом в эфире «Шоу Воли» на ТНТ  



Москва

«Матч ТВ»: футболисты «Спартака» проходят медобследование в московской клинике

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net