Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2018

«Ինչ որ առումով ընդդիմության ցույցերը հիշեցնում են Կիևում տեղի ունեցած իրադարձությունները». միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են Երևանի բողոքի ցույցերին

0

Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են վարչապետի պաշտոնին Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընտրվելու դեմ Երևանում անցկացվող զանգվածային բողոքի ցույցերին:


Deutsche Welle
-ն բողոքի ակցիաների մասին իր հոդվածում նշում է, որ երկուշաբթի՝ ապրիլի 16-ի առավոտվանից Երևանի գրեթե ամբողջ կենտրոնն արգելափակվել է հազարավոր ցուցարարների կողմից, կաթվածահար է եղել տրանսպորտի երթևեկությունը, դադարեցվել են դպրոցներում և բուհերում դասերը: Ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի՝ բողոքի ցույցերի և քաղաքացիական անհնազանդության կոչին արձագանքել են տասնյակ հազարավոր մարդիկ, գրել է կայքը:


Ինչպես լրատվամիջոցին ասել է Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ սեփական իշխանությունը վերարտադրելու համար:


«Նա անսահմանափակ լիազորություններ կունենա, ինչը նշանակում է, որ հնարավոր չէ սպասել դրական փոփոխությունների՝ ինչպես երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունում, այնպես էլ տնտեսությունում, կյանքի այլ ոլորտներում»,- ասել է նա:


New York Times
-ը, վկայակոչելով Associated Press-ին, հայտնել է, որ երկուշաբթի ոստիկանությունն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է օգտագործել ընդդիմադիր ցուցարարների դեմ՝ վիրավորելով մի շարք մարդկանց:


Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ երկուշաբթի մոտ 10.000 մարդ է սկսել քայլել խորհրդարանի շենքի ուղղությամբ, երբ ոստիկանությունը հատուկ միջոցների է դիմել:


Associated Press-ի լրագրողը նշել է, որ ականատես է եղել մի քանի վիրավորների, որոնց մի մասը տեղափոխվել են շտապօգնության մեքենաներով:


The Guardian
-ը երկուշաբթի օրվա լավագույն լուսանկարների շարքում է ընդգրկել Հայաստանում տեղի ունեցած ցույցի լուսանկարը՝ ուղեկցելով հետևյալ գրությամբ. «Ընդդիմության աջակիցների ցույցը Հայաստանի մայրաքաղաքում՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, որն առաջադրվում է որպես վարչապետ՝ իշխանությունն իր ձեռքում պահելու համար»:

Opposition supporters rally in the Armenian capital against former president Serzh Sarkisian


Ռուսական մի քանի լրատվամիջոցներ՝ «Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ը, «Վզգլյադ»-ն անդրադարձել են ցույցերին՝ նշելով, որ «Հայաստանում մայդան է սկսվել»:


«Ընդդիմության հաղթանակի դեպքում Հայաստանը թշնամական դիրքորոշում կընդունի Ռուսաստանի նկատմամբ: Առնվազն այդպես են քաղաքագետները գնահատում Երևանում տեղի ունեցող իրադարձությունները: Ինչ որ առումով ընդդիմության բողոքները հիշեցնում են Կիևում և նույն Հայաստանում երեք տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները»,- գրել է «Վզգլյադ»-ը:


«Human Rights Watch»
իրավապաշտպան կազմակերպությունը նույնպես անդրադարձել է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին՝ կոչ անելով իշխանություններին չխոչընդոտել խաղաղ հավաքները:


«Հայաստանի իշխանությունները պետք է պաշտպանեն խաղաղ հավաքների մարդկանց իրավունքը: Ոստիկանության պատասխանը պետք է լինի համաչափ և համապատասխանի ՄԱԿ-ի չափանիշներին: Երբեք ուշ չէ Հայաստանի ոստիկանության համար փոխել անհամաչափ ուժի կիրառման իրենց վատ պատմությունը»,- ասված է հոդվածում:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о Международном форуме инноваций БРИКС


Спорт в России и мире
Москва

Бонгонда: стадион и база «Спартака» — мои любимые места в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Немец Зверев выбил россиянина Медведева из топ-4 ATP


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Сергей Собянин. Главное за день





Путин в России и мире
Москва

Глава МИД КНР Ван И заявил, что Пекин ценит позицию Москвы по Тайваню


Лукашенко в Беларуси и мире
Минск

Запись от имени Президента Беларуси сделана в книге соболезнований в посольстве Ирана




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский заявил, что обеспокоен заявлениями республиканцев в США


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Шнуров

Шнуров и Киркоров устроили перепалку из-за "Евровидения" на съёмках "Новой Фабрики звёзд"



Москва

Курс евро рухнул ниже 98 рублей на фоне укрепления рубля

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net