Բոնուչի. Փառք Աստծո, ես չկայի Ռեալ-Յուվենտուս խաղում. չէի կարողանա ինձ զսպել
«Միլանի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին մեկնաբանել է իտալական ակումբների` եվրագավաթներում վերջին ելույթները:
Բոնուչին նաև խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի` «Ռեալ»-«Յուվենտուս» խաղում թուրինցիների դարպասը նշանակված 11-մետրանոցի մասին:
«Էմոցիաներով լի շաբաթ էր: Շատ ուրախ եմ «Ռոմայի» համար, և շատ վշտացած եմ «Յուվենտուսի» անհաջողությունից:
«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում 3 գոլ խփել ամեն օր չէ, որ հաջողվում է:
Խաղավարտին կասկածելի 11-մետրանոց նշանակվեց, բայց «Յուվենտուսը» ցույց տվեց իր մակարդակը, իսկ այդպիսի բաներ կարող են տեղի ունենալ ցանկացածի հետ:
Երբ մրցավարը նշանակեց 11-մետրանոցը, ես մտածեցի. «Ինչ լավ է, որ ես այնտեղ չէի»: Քանի որ, հնարավոր է, ես չկարողանայի զսպել իմ բնազդները»,- Բոնուչիի խոսքերն է փոխանցում «Football Italia-ն: