Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2018

Ոստիկանությունը որոշել է դադարեցնել Փաշինյանի նախաձեռնած հավաքը

0

 

Հայաստանի ոստիկանությունը 16.04.2018թ. որոշում է կայացրել դադարեցնել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքը և պահանջել է հավաքի ղեկավարից այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին: Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության հրապարակած հայտարարությունում։

ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ ասվում է․ «ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած հավաքը 2018 թվականի ապրիլի 13-ից իրականացվել է Երևան քաղաքի ճանապարհները դիտավորությամբ փակելու, կազմակերպությունների բնականոն գործունեությանը խոչընդոտելու, կենսական նշանակության տրանսպորտային հանգույցները շրջափակելու և տրանսպորտի երթևեկությունը կաթվածահար անելու, ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, վերջիններիս նկատմամբ բռնի գործողություններ կատարելով զանգվածային անկարգությունների դրսևորումներով:

Հավաքի կազմակերպիչները պարբերաբար կոչեր են հնչեցնում պատգամավորների մուտքը Ազգային ժողով արգելելու և Ազգային ժողովի շենքը շրջափակելու վերաբերյալ: Չնայած այն հանգամանքին, որ մարդկանց իրավունքների ապօրինի սահմանափակումները և հասարակական կարգը խախտող խմբային գործողությունները կրել են շարունակական բնույթ, ՀՀ ոստիկանությունը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքով, շուրջ 3 օր սահմանափակվել է բացառապես հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին բանավոր նախազգուշացումներ տալով և պահանջներ ներկայացնելով, որոնք, սակայն, ամբողջությամբ անտեսվել են հավաքի ղեկավարի և մասնակիցների կողմից:

Ոստիկանությունը հավաքի ազատության իրավունքին միջամտող այլ գործողություններ չի կատարել, քանի որ հավաքը հիմնականում կրել է խաղաղ բնույթ: Հավաքը որոշակի ժամանակահատված դադարել է խաղաղ լինելուց, հատկապես, երբ ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցներին ուղղորդել է դեպի Բաղրամյան պողոտա՝ փորձելով ճեղքել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանական պատնեշը: Հրահրված բախումների արդյունքում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որոնց արդյունքում վնաս է պատճառվել անձանց առողջությանը, հանրային սեփականություն հանդիսացող գույքին:


«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։ Ոստիկանությունը հայտարարում է, որ հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի տևականությունը, երթևեկությունը կաթվածահար անելուն ուղղված դիտավորյալ գործողություները և մայրաքաղաքի բոլոր բնակիչների համար լայնածավալ անհարմարությունների ստեղծումը, և, վերջապես, հավաքի որոշ մասնակիցների կողմից զանգվածային անկարգությունների կատարումը, դրա հետևանքով ֆիզիկական և գույքային վնաս պատճառելը այլևս գերակա են դարձնում այլոց սահմանադրական իրավունքները և հանրային շահը, ընդ որում՝ այլ կերպ հնարավոր չէ կանխել դրանց անհամաչափ սահմանափակումները՝ նկատի ունենալով, որ ոստիկանության բազմաթիվ կոչերը, նախազգուշացումները և օրինական պահանջները կատեգորիկ անտեսվել են հավաքի ղեկավարի և մասնակիցների կողմից:

Հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Ոստիկանությունը 16.04.2018թ. որոշում է կայացրել դադարեցնել հավաքը և պահանջել է հավաքի ղեկավարից կատարել այն, այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին: Պարզաբանում ենք, որ օրենքի նշված հոդվածի համաձայն՝ հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանությունը հավաքը ցրելու, ներառյալ` «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կիրառելու լիազորությունի ունի։ Վերոգրյալից ելնելով՝ նախազգուշացնում ենք հավաքի կազմակերպիչներին չշարունակել անօրինական հավաքը՝ զերծ մնալու համար հավաքը ցրելու միջոցներ կիրառելու ոստիկանության պարտականության կատարումից»-, ասված է հայտարարությունում:

Ապրիլի 13-ից Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակը: Իսկ Ապրիլի 16-ի վաղ առավոտից դադարեցված էր երթևեկությունը քաղաքի մի շարք այլ բանուկ փողոցներում ևս: Մասնավորապես, երթևեկը կաթվածահար էր եղել Բաղրամյան-Մոսկովյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկներում, Հերացու՝ դեպի Նոր Նորք բարձրացող հատվածում, Ֆրանսիայի հրապարակում: Փողոցներում ցուցարարները տեղադրել էին նստարաններ, աղբամաններ՝ դրանք հանելով իրենց համար նախատեսված տեղերից: Ապրիլի 16-ի երեկոյան ցուցարարները շարժվեցին Բաղրամյան պողոտա, փորձում էին ճեղքել ոստիկանական պատն ու առաջ շարժվել, սակայն ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ու հետ մղեց ցուցարարներին: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում ևս մեկ հանրահավաք անցկացրեց:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день


Спорт в России и мире
Москва

На площадках «Московских сезонов» работают шесть скейт-парков и роллердром


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Российский бизнесмен обвинил Алькараса в договорных матчах. Он направил письмо в ATP


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Светильники обновили в переходах и тоннелях Москвы





Путин в России и мире
Москва

Путин с Собяниным приехали в Храм Христа Спасителя на Пасхальное богослужение


Лукашенко в Беларуси и мире
Минск

Русских заявил о субсидировании новых авиарейсов до Минска




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Волочкова

Катя Гордон — Анастасии Волочковой: «Мы бы с Лерой оплатили и лечение, и психиатра, если надо»



Москва

Россиян с ипотекой предупредили о риске массового выселения из квартир

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net