Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2018

Սիրիայում կատարվածը միջազգային իրավունքի խախտում է․ Արթուր Մարտիրոսյանը՝ Սիրիայի հրթիռակոծության մասին

0

Կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ միանգամայն ակնհայտ էր՝ Թրամփը չէր հրաժարվելու Սիրիան հրթիռակոծելու իր մտքից, պարզապես այդ հարցը հետաձգվում էր մինչև քիմիական հարձակման փաստի ապացույցը ներկայացնելը:

Նա Tert.am-ի հետ զրույցում զարմանք հայտնեց՝ նկատելով, որ ապրիլի 14-ին պետք է հետազոտողներ ուղարկվեին՝ քիմիական զենքի օգտագործման փաստը ուսումնասիրելու, սակայն դրան չսպասեցին:

«Պարզապես այստեղ խնդիրն այն էր, թե ինչպես պետք է հարվածեին, որ ռուսներին չկպնեին: Երկրորդը՝ դեռ պարզ չէր, թե դաշնակիցները նրան կմիանան, թե՞ ոչ»,- ասաց նա՝ նկատելով, որ ի վերջո Թրամփը ստացավ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությունը:

Արևմտյան երկրները որոշեցին այնուամենայնիվ հրթիռակոծել Սիրիան, քանի որ, ըստ Արթուր Մարտիրոսյանի, կարծես թե Սիրիան և Ռուսաստանը պատրաստ էին ապացուցել, որ Դումայում քիմիական հարձակում չի եղել: «Դա ուժեղացրեց Արևմուտքի ցանկությունը հարվածել․հիմա դժվար թե նորից քննարկեն՝ եղե՞լ է քիմիական հարձակում, թե՞ ոչ: Բոլորին դրել են փաստի առջև, որ եղել է, և դրա համար իրենք հարվածել են»,- ասաց նա:

Հրթիռակոծեցին, բայց մինչ այդ Ռուսաստանին լրատվամիջոցների միջոցով հստակ ներկայացրին, թե որտեղ են պատրաստվում դա անել: Այդ իսկ պատճառով, Արթուր Մարտիրոսյանի կարծիքով, ռուսական զորքերը հրթիռակոծումից չտուժեցին: «Դրանից ավելի  պայմանավորվածություն չէր կարող լինել․ասացին, պատրաստվի՛ր, այստեղ են հրթիռակոծելու»,- ասաց նա:

Արթուր Մարտիրոսյանը նկատեց, որ ոչ բոլոր Արևմտյան երկրները միանշանակ վերաբերմունք ունեն ԱՄՆ-ի՝ Սիրիայի հարցով որդեգրած  քաղաքականության նկատմամբ: Նրա բնորոշմամբ՝ շատերը նախ արտահայտում էին իրենց համոզմունքը, որ պետք է չեզոք և օբյեկտիվ քննություն իրականացվի քիմիական հարձակման փաստն ապացուցելու համար, հետո արդեն պարզապես ողջունում են ԱՄՆ-ի կողմից նախաձեռնած հարձակումը՝ կարծես մոռանալով, որ նախ քննությունը պետք է լիներ, այնուհետ նոր «պատիժը»:

Անդրադառնալով Թուրքիայի՝ Սիրիային ուղղված քայլը «տեղին» համարելուն, կոնֆիլկտաբանն այն նորմալ համարեց: Նշեց, որ թյուրիմացություն է պարզապես կարծելը, որ Թուրքիան աջակցում էր Ռուսաստանին Սիրիայի հարցում: «Ռուսներն են գտնվում այդ թյուրիմացության մեջ: Կարծում են՝ թե Թուրքիան արդեն անցել է իրենց կողմը: Նման բան չկա։ Մենք հիմա տեսնելու ենք մի իրավիճակ, երբ մի ճամբար ավելի հստակ ձևով է միասնական լինելու, նույնիսկ երբ նրանք պատրաստ չլինեն համախմբվելու,- ասաց նա՝ նշելով, որ, իհարկե, երկրներ էլ կան, որոնք առիթից են օգտվում, ինչպես Թուրքիան է դա անում,-նրանք շարժվում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու: Ոչինչ չարժեր նրանց համար նման հայտարարություն անելը: Գուցե նրանք ինչ-որ բան շահեն,  նաև, օրինակ՝ «Ինջիրլիքը» ԱՄՆ-ին պետք գա լայնածավալ գործողությունների համար»:

Արթուր Մարտիոսյանի խոսքով` հիմա դեռ դժվար է ասել, թե ինչ արդյունք է ապահովել հրթիռակոծությունը: Դրանից հետո, թե ինչ կլինի դժվար է ասել, բայց ըստ էության, կշարունակեն գործողությունները: «Երեքն էլ՝ և՛ ԱՄՆ-ը, և՛ Ֆրանսիան,  և՛ Մեծ Բրիտանիան խնդիրներ ունեն իրենց երկրների ներսում: Նրանք հիմա մի հարց են լուծում՝ պետք է մի բան անեն, որ շեղեն իրենց երկրներում առկա լարվածությունը»,- նկատեց նա:

Նա համաձայնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության հետ, թե Սիրիայում կատարվածը միջազգային իրավունքի խախտում է, հարցը չի քննարկվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

«Նշանակում է, թե ով  ինչ ցանկանա, կարող է անել աշխարհի մի ծայրում: Կարող է օգտագործել ուժ՝ ասելով, թե մենք մարդկության իրավունքներն ենք պաշտպանում: Դա շատ վտանգավոր է: Չինաստանն էլ կարող է նման կերպ վարվել: Կարող են այլ երկրներ էլ նման բան անել: Մենք էլ պետք է դրա հետ կապված մտահոգություններ ունենանք»,- նշեց նա:

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, ըստ փորձագետի, այս պահին ոչինչ չի կարող անել․մի կողմից Ռուսաստանն է, մյուս կողմից` Արևմուտքը, և ՄԱԿ-ն ի վիճակի չէ որևէ ազդեցություն կիրառել: «ՄԱԿ-ը մի վայր է, որտեղ գալիս, հարցեր են քննարկում, իրար մեղադրում են, դրանով ավարտվում է «շոուն»: Ոչինչ նրանք չեն կարող որոշել»,- ասաց նա:

Ի՞նչ պետք է անվանել այսօրվա իրավիճակը հարցադրմանը պատասխանելով՝  Արթուր Մարտիրոսյանը նկատեց՝ Սիրիայի հակամարտությունն արդեն իր հանգուցալուծման փուլում է, այլևս ոչինչ չի կարող փոխել այն: «Հիմա արդեն ավելի հստակ պատկեր է ստացվում: Արդեն երևում է՝ ով ինչ դեր է զբաղեցնում այստեղ․իսլամիստներն են շատ փոքր մասով, Թուրքիան՝ նորից փոքր մասով, քրդերը և Ասադն ու ալևիները: Ինձ թվում է՝ ավելի հավանական է, որ Սիրիան չի կայանա որպես պետություն»,- նշեց նա:

Սիրիայում խաղացողների դերն ու պահվածքը գնահատելով էլ՝ փորձագետը նկատեց, որ դժվար է ասել, ինչքան կշարունակվի նրանց՝ միմյանց դեմ քայլերը, երբ կողմերից մեկը կորոշի զիջել: Նկատեց, որ այստեղ տնտեսապես առավել թույլ է Ռուսաստանը, սակայն դա չի նշանակում, որ մյուս կողմը, լինելով տնտեսապես ավելի հզոր, շատ մեծ առավելություններ ունի:

Հայաստանն այս պարագայում ևս պետք է փորձի որդեգրել սեփական քաղաքականությունը: Այստեղ միայն, ըստ Արթուր Մարտիրոսյանի, հզորացող Թուրքիայի գործոնը չէ․առաջինը նախ Ադրբեջանն է մեզ համար առավել լուրջ սպառնալիք դառնում:

«Մեզ համար շատ կարևոր է, որ չանդամագրվենք որևէ ճամբարի, չասենք, որ մենք այս կամ այն ճամբարում ենք: Մենք պետք է անենք այն, ինչ մեր շահերից է բխում: Դա մեկ օրվա բան չէ, բայց պետք է սկսվի արդեն, պետք է մտածել հիմա դրա մասին: Գուցե մենք վերադառնանք մեր «կոմպլիմենտար» քաղաքականությանը, բայց հնարավորությունները սահմանափակ են և գնալով ավելի են սահմանափակվում: Ուրեմն պետք է մտածենք, ոչ թե կոմպլեմենտարության մասին, այլ թե ինչպես պաշտպանենք մեր շահերը, մեր լծակներն ու կապերը»,- ասաց նա:

 

 

 

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Фонд музея-заповедника «Царицыно» собрал 61 тыс. произведений искусства


Спорт в России и мире
Москва

VK Fest 2024: Музыка и Развлечения на Открытых Площадках России


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Повернення Калініної до топ-50 та втрачені позиції Світоліної. Оновлені тенісні рейтинги WTA та ATP


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Москвичам дали советы, как пережить жару в городе





Путин в России и мире
Москва

Путин провел совещание с членами Совета безопасности России


Лукашенко в Беларуси и мире
Минск

БЕЛТА: Лукашенко и Путин обсудили представительство России на параде в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Польше заявили о зловещем плане Киева


Навальный в России и мире
Москва

Раз нет протестов, будут санкции: как навальнисты и команда Ходорковского меняют стратегию борьбы с Россией



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Джиган

«Мы думали, что будет легче!» Оксана Самойлова и Джиган будут выживать в песках дубайской пустыни в шоу «Выжить в Дубае. Возвращение» на ТНТ



Москва

Сервис каршеринга стал доступен еще в трех округах Подмосковья

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net