Mercedes-Maybach-ը ոսկե տարրերով շքեղագույն կոնցեպտային մեքենա է թողարկելու
Գերմանական Mercedes-Maybach ընկերությունը հրապարակել է նորագույն շքեղ կոնցեպտային մեքենայի թիզերը, որի հանրային դեբյուտը կկայանա ապրիլի վերջին Պեկինում անցկացվելիք ավտոսրահի ժամանակ:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, ավտոարտադրողը հավելյալ տեղեկություն չի հաղորդել, այդ իսկ պատճառով դեռևս պարզ չէ, թե որ հատվածին կպատկանի նոր մոդելը:
Ինչպես նշվում է, մեքենայի սրահում 4 առանձին նստատեղ կտեղակայվի: Սրահի հարդարանքում սպիտակ կաշի, ալյումինիում, փայտ և ոսկի կօգտագործվի: Ոսկուց պատրաստված կլինի ապրանքանիշի լոգոն: