«Բավարիան» 5:1 հաշվով հաղթել է Մյունխենում
Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում 5:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ:
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացել է հյուրերի հարձակվող Դրմիչը: Դրանից հետո մյունխենցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Վագները, մեկական անգամ աչքի են ընկել Տիագոն և Ալաբան և Լևանդովսկին:
Այս հաղթանակի շնորհիվ չեմպիոնությունն ապահոված «Բավարիան» վաստակել է 75 միավոր, իսկ «Բորուսիան» 40 միավորով 8-րդ տեղում է: