«Բանանց»-«Ալաշկերտ» հանդիպման տեսությունը
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում Երևանի «Բանանցը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Ալաշկերտին»:
Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը ներկայացրել է հանդիպման տեսությունը:
Հիշեցնենք, որ այս հաղթանակի շնորհիվ «Բանանցն» իր միավորների թիվը հասցել է 36-ի և բարձրացել մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ արդեն մեկ միավորով զիջելով երկրորդ տեղում ընթացող «Ալաշկերտին»: