Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն Սիրիայի հարցով բանակցություններ կանցկացնեն ապրիլի 15-ին
Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-ին Լոնդոնում, որոնց ընթացքում երկրները նախատեսում են պայմանավորվել Սիրիայի հարցով հետագա գործողությունների մասին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը:
«Վաղը Լոնդոնում բանակցություններ կանցկացվեն Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և մեր միջև, երբ մենք կհամաձայնեցնենք հետագա գործողությունները», - ասել է գերմանացի նախարարը:
Հիշեցնենք, որ շաբաթ առավոտյան ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ուժերն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի կառավարական ռազմական կառույցներին՝ ի պատասխան սիրիական Դումա քաղաքում իրականացված ենթադրյալ քիմիական հարձակմանը: