Աֆղան զինվորականներն ավիահարվածների ընթացքում ԻՊ-ի17 գրոհայինի են վերացրել
Աֆղանստանցի զինվորականները տեղեկացրել են երկրի հյուսիսարևմտյան շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 10 գրոհայինի վերացման մասին:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, Ջաուզջանի նահանգի Դարզաբ շրջանում ազգային բանակի ստորաբաժանումների իրականացրած ավիահարվածների և հատուկ գործողությունների ընթացքում ԻՊ-ի 17 գրոհային է սպանվել, այդ թվում և հրամանատար Մուհամադ Յուսուֆը:
Նշվում է, որ ռազմական գործողությունների ժամանակ նաև 20 ծայրահեղական է վիրավորվել:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, անցյալ շաբաթ իրականացված ավաիահարվածի արդյունքում սպանվել էր Ջաուզջանի նահանգում ԻՊ-ի պարագլուխ Կարի Նեմատուլան: