Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2018

Սիրիան ու ՌԴ–ն փորձելու են մաքսիմալ արագ լուծել Իդլիբի հարցը, իսկ իսլամիստները փորձելու են միջազգային առավել ծավալուն լարվածություն ստեղծել. քաղաքագետ

0

Այս պահին հրթիռային հարվածների փուլն ավարտված է. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի` Սիրիայի ուղղությամբ արձակված հրթիռներին: Նրա խոսքով՝ վերջին իրադարձությունները մղելու են Սիրիայի  կառավարությանն ու Ռուսաստանին արագացնել իսլամիստներից վերջին տարածքի` Իդլիբի գրավումը: Քաղաքագետի գնահատմամբ՝ միջազգային առումով ռուսական մեկուսացումը դառնում է առավել զգալի: Եվ նա չի բացառում, որ Հայաստանի դեմ Ադրբեջանն առաջիկա օրերին կամ ամիսներին, թերևս, լայնամասշտաբ պատերազմ ձեռնարկի, բացառված չէ, որ բուն ՀՀ տարածքը նույնպես թիրախավորվի:

- ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի ուղղությամբ արձակել են ավելի քան 100 հրթիռ: Ի՞նչ զարգացումներ կլինեն, սիրիական ճգնաժամն ավելի կխորանա՞:

- Բացառված չէ ամենևին, բայց այս պահին հրթիռային հարվածների փուլն ավարտված է: Վստահաբար վերջին իրադարձությունները մղելու են Սիրիայի կառավարությանն ու Ռուսաստանին արագացնել իսլամիստների վերջին տարածքի` Իդլիբի գրավումը, որպեսզի չեզոքացվեն կառավարությանն ուղղվող մեղադրանքներն իբր այն քիմիական զենք է կիրառում: Եթե վերացվի ապստամբական այդ վերջին խոշոր «գրպանը» ևս, այլևս քիմիական զենքի կիրառումը կդառնա անիմաստ: Մյուս կողմից`դա կարող է ահաբեկիչներին դրդել իրենց դեմ իրականացվող օպերացիայի ընթացքում սեփական վերահսկողության տակ գտնվող բնակչության դեմ առավել մեծ ծավալով քիմիական հարձակում գործելու, որպեսզի մեղքը դրվի կառավարության վրա, և դրանով ստիպի Արևմուտքին արձագանքել` վնասելով կառավարությանը: Ստացվում է, որ լինելու է ժամանակային մրցավազք: Կառավարությունն ու ռուսները փորձելու են մաքսիմալ շուտ և արագ լուծել Իդլիբի հարցը, իսկ իսլամիստները փորձելու են միջազգային նոր և առավել ծավալուն լարվածություն ստեղծել:

- ԱՄՆ-ին միացավ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, Ձեր կարծիքով՝ սիրիական այս ճգնաժամի հարցում նոր կոալիցիա կլինի՞:

- Կոալիցիայի կարիք չկա: Նման կարևոր օպերացիաներում նպատակահարմար է դաշնակիցներ ներգրավել միայն մեկ առումով՝ դա ստեղծում է տվյալ գործողության միջազգային և ներազգային լեգիտիմության պատկեր: Սիրիայում գործող իշխանության տապալումն այս փուլում այլևս անհնար է, հետևաբար, լայնամասշտաբ կոալիցիայի կառուցումն անիմաստ է: Չկա նման բան օրակարգում, եթե արտառոց նոր զարգացումներ չլինեն, ապա չի էլ լինի:  

- Հայտարարվում էր, որ Սիրիան իրականում քիմիական զենք չի կիրառել: Ինչո՞ւ գերտերությունները չսպասեցին, որ համապատասխան ապացույցներ ներկայացվեր:

- Որովհետև մոտիվացիան կարող էր և այլ լինել: Թույլ չտալ Սիրիայի կառավարությանը լիովին վստահ լինել նոր, ամբողջացող հաղթանակի իրավիճակում: Ինչպես նաև նպատակ կար բարոյալքել Իրանին, որի դեմ ռազմական լուրջ կամպանիան հնարավոր է և առաջիկայում սկսի ուրվագծվել: Սա նաև բարոյական ճնշման քայլ էր Ռուսաստանի դեմ, որը սիրիական իշխանությունների ամենավստահելի հենարանն է այս պահին: Եվ տեսանք, որ ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միջոցները, թեև արդյունք ապահովեցին, բայց լիովին չկարողացան կանգնեցնել հրթիռները: Դա նաև կարող է հաղորդագրություն լինել Թուրքիային, որ ռուսական Ս-400 է գնում հիմա: Իրականում, սակայն, ամեն բան անհրաժեշտ է տեսնել Արևմուտք-Իրան, Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների ուղեծրում: Այս առումով լարվածությունն, անշուշտ, դեռ մեծանալու է

- Ռուսաստան- Արևմուտք սուր առճակատում կլինի՞:

- Ուղղակի առճակատում` ոչ: Սուր առճակատում արդեն կա: Առավել սրում` մեծապես հնարավոր է:

- Ի՞նչ խնդիրներ ունի ՀՀ-ն՝ հաշվի առնելով, որ ՀՀ ռազմավարական դաշնակիցը՝ ՌԴ-ն, այս հարցերում գլխավոր խաղացողներից է:

- Ռուսաստանն աննախադեպ լարման և ծանրաբեռնվածության տակ է: Սիրիայում նա հաղթանակ է ապահովել և կոշտ դիրքորոշում ընդունել: Դա ուժի ցուցադրություն և հավաստում է: Բայց նույն Սիրիայի հանգամանքը նաև այլ առումներով Ռուսաստանին դարձրել է առավել խոցելի, որովհետև հակառակորդ ուժերի մոտ նրան առավել թուլացնելու մեծ ցանկություն է առաջացրել: Տնտեսապես Ռուսաստանն, իրոք, ծանր վիճակում է: Միջազգային առումով ռուսական մեկուսացումը դառնում է առավել զգալի: Հայաստանի դեմ Ադրբեջանն առաջիկա օրերին կամ ամիսներին, թերևս, լայնամասշտաբ պատերազմ կձեռնարկի: Եվ բացառված չէ, որ բուն ՀՀ տարածքը նույնպես թիրախավորվի: Ռուսաստանը որևէ պարագայում Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններ չի կատարի: Ադրբեջանին զսպելու ջանքերը կլինեն ոչ թե լարվող և արձակվող հրթիռների, այլ` հեռախոսային լարերի միջոցով: Հայաստանն ուղղակի պարտավոր է հենվել սեփական ուժերի վրա և չխնայել ոչինչ` ներառյալ սեփական մարդկային ռեսուրսները` ոչ մի թիզ հող չզիջելու և ընդհակառակը` հաղթանակ ապահովելու համար: Հայ հասարակությունը պետք է հասկանա, որ հող պահելու համար են կյանքեր զոհում, ոչ թե հակառակը: Հայկական կողմում հրաշալի գիտեն, որ այդ հարձակումը մոտ է, բայց, ցավոք, ադրբեջանական հարձակողական ռազմական կուտակումների դեմ կանխարգելիչ հարվածի մասին, ելնելով նախորդ 20 տարիների փորձից, կարելի է պնդել, որ Երևանում, թերևս, չեն էլ մտածում: 

 - Հնարավո՞ր՝ է հայ-ադրբեջանական սահմանին նոր սադրանքներ լինեն՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանում զարգացումները կարող են փոխվել:

- Ողբերգություն է, որ Հայաստանում դեռևս կենդանի են այնպիսի մաշված, սպառված և սխալ բնորոշումները, ինչպիսին «սադրանք», «խնդրի կարգավորում», «սահմանին լարվածություն» և «հակառակորդ» և այլն: Ադրբեջանը Հայաստանին երբեք չի սադրում: Հայաստանը բազմիցս ապացուցել է, որ ինքն ուղղակի սադրվող չէ, անգամ արձագանքող չէ: Ինչու՞ են Երևանում համարում, որ Հայաստանին սադրում են: Ադրբեջանը պատերազմում է Հայաստանի դեմ և, ի տարբերություն հայկականի, ադրբեջանական հասարակությունն անուրջներով և ինքնախաբեությամբ չի ապրում: Մարդիկ պլանավորում են լուրջ հաղթանակ և լրջորեն պատրաստվում են դրան: Ընդ որում` պատրաստվում են ազգովի: Քանի դեռ Հայաստանում թշնամուն անվանում են «հակառակորդ», սահմանի սողացող և նախապատրաստական պատերազմը կոչում են «սադրանք» ու «սահմանային լարվածություն»` ոչ միայն զինվորներ են զոհվելու, այլև հասարակությունն է շարունակելու անպատրաստ և անպաշտպան մնալ: Սադրանքներ չեն լինի: Կլինի լայնածավալ հարձակում: Թե ինչ կլինի դրանից հետո ու դրա արդյունքում` միայն աստծուն է հայտնի:

 

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

В Москве выбрали лучших педагогов в рамках городского конкурса — Собянин


Спорт в России и мире
Москва

Команда Центрального округа Росгвардии стала призером на чемпионате по пожарно-спасательному спорту в Москве (видео)


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Медведев пошутил о том, что часто проводит ночные матчи на турнирах «Большого шлема»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Москвичам объяснили, почему диким животным и птицам не нужна помощь в жару





Путин в России и мире
Москва

Путин назвал срок передачи нацпроектов в профильные комиссии Госсовета


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Белый дом признал причастность к выработке «формулы мира» Киева


Навальный в России и мире
Москва

Раз нет протестов, будут санкции: как навальнисты и команда Ходорковского меняют стратегию борьбы с Россией



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Тимати

Тимати проучил нового владельца “Black Star Burger” и перепродал его долги



Москва

Финансовый код: что это такое, как работает и как его запустить

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net