Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2018

Վաշինգտոնը ի ցույց է դնում, որ որևէ կերպ չի հաշտվում Սիրիայում Ռուսաստանի և Իրանի վարած քաղաքականության և առաջխաղացման հետ. արաբագետ

0

Արաբագետ Արաքս Փաշայանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Սիրիայում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի իրականացրած հրթիռակոծությունները սադրում են մի նոր լարվածություն, ինչը նշանակում է՝ Վաշինգտոնն ի ցույց է դնում, որ որևէ կերպ չի հաշտվում Սիրիայում Ռուսաստանի և Իրանի վարած քաղաքականության և առաջխաղացման հետ։

Նա նշեց, որ ռազմական գործողությունները, բնականաբար, ավելի կխորացնեն առճակատումը մի կողմից ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների, մյուս կողմից՝ Ռուսաստանի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Իրանի միջև, մինչդեռ Մոսկվա-Թեհրան-Անկարա միջնորդությունների ու ջանքերի շնորհիվ հումանիտար իրավիճակը Սիրիայում զգալիորեն կարգավորվել էր։

Հիշեցնենք, որ Միացյալ նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր «օդ-երկիր» դասի հրթիռ։

«Սիրիան այս պարագայում միջնորդավորված հարթակ է միջազգային հերթական լարվածության համար։ Սիրիայում վերջին տարիներին շարունակաբար բախվում են գերտերությունների ու տարածաշրջանային մեծ պետությունների, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի, մյուս կողմից՝ Իրանի, նաև Թուրքիայի շահերը։ Ռուսաստանը, նաև՝ ԱՄՆ-ը և Արևմուտքը լավագույնս օգտագործում են մերձավորարևելյան տարածաշրջանում գոյություն ունեցող ներքին հակասություններն ու մրցակցությունը՝ իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Ներկա փուլում Դամասկոսի նկատմամբ Վաշինգտոնի  քաղաքականությունը վտանգում է ոչ միայն Սիրիայի, այլև տարածաշրջանի անվտանգությունը՝ մեծացնելով բռնության ծավալները։

Մասնավորապես, 2003 թ.-ին ԱՄՆ-ի կողմից Իրաքի գրավումից և հետագայում դրան հաջորդած «արաբական գարնան» դեպքերից հետո, որոնք, շատ դեպքերում, նույնպես ուղղորդվել են Վաշինգտոնի կողմից, Մերձավոր Արևելքի ազգային անվտանգության համակարգը, կարելի է ասել, փլուզվել է կամ հայտնվել փխրուն հավասարակշռության մեջ»,-ասաց Արաքս Փաշայանը։

Արաբագետը նշեց, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների՝ ռազմական գործողությունները հնարավոր ընդլայնման դեպքում, ըստ ամենայնի, հակազդեցություն կստանան Սիրիայի դաշնակից պետությունների, մասնավորապես Մոսկվայի և Թեհրանի կողմից, սակայն, ավելի հավանական է, որ հետագա ռազմական առավել ընդլայնված զարգացումներ տեղի չունենան։ «Խնդիրն այն է, որ սուննիական ապստամբական վերջին հենակետերից մեկը՝ Արևելյան Ղուտան, որն աջակցություն էր ստանում Արևմուտքից և Սաուդյան Արաբիայից,  ռուսական կողմի աջակցությամբ հանձնվեց։ Այս հանգամանքը, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի վերջին շրջանի ռազմական հաղթանակները Սիրիայում դրդեցին ամերիկյան նոր վարչակարգին հերթական ագրեսիայի։ Դ․Թրամփի քաղաքական վարքագիծը, որը տարբերվում է ամերիկյան նախկին վարչակարգերի մերձավորարևելյան քաղաքականությունից, վտանգավոր է և հերթական անգամ ի հայտ է բերում այն հանգամանքը, որ միջազգային հարաբերություններում գոյություն չունեն զսպման մեխանիզմներ»,-ասաց նա:

Արաքս Փաշայանը նշեց, որ ներկա փուլի միջազգային հարաբերությունները հիշեցնում են Սառը պատերազմի շրջանը, երբ ԱՄՆ-ը ԽՍՀՄ-ի դեմ պատերազմում էր Աֆղանստանում՝ միջնորդավորված ձևով՝ օգտագործելով վահաբական գաղափարներով ներշնչված ջիհադական ռեսուրսը ճիշտ այնպես, ինչպես դա արեց Սիրիայում՝ վերստին անգամ  Սաուդյան Արաբիայի օգնությամբ։  

«Ներկա փուլում գերտերությունների միջև մրցակցությունը և լարվածությունը հարաճուն կերպով ընդլայնվում են, որից տուժում է սիրիական հասարակությունը, որն արդեն յոթ տարուց ավել է՝ իր վրա է զգում է պատերազմի ծանր հետևանքները։ Ինչպես 2003 թ․ Իրաքում ԱՄՆ-ի ներխուժումից առաջ այդպես էլ չհայտնաբերվեցին զանգվածային ոչնչացման զենքեր  և այդպես էլ չապացուցվեց Սադդամ Հուսյենի կապը Ուսամա բին Լադենի հետ, կարծում եմ, որ Արևելյան Ղուտայում նույնպես հնարավոր չի լինելու ապացուցել սիրիական կառավարության կողմից քիմիական զենքի օգտագործման փաստը։ Հետաքրքիր է, որ մարդու իրավունքների և ժողովրդավարության համար պայքարող Վաշինգտոնը տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու համար վերջին տարիններին օգտագործում է նույն օրակարգերը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հակամարտության ազդեցությանը Հայաստանի վրա, Արաքս Փաշայանը նշեց․«Սիրիական պատերազմից մեծապես տուժում են մեր հայրենակիցները Սիրիայում, որոնք այդ երկրի քաղաքացիներն են։ Մյուս կողմից, Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների բացասական ազդեցությունը շոշափելի ձևով կզգացվի Հայաստանում»։







Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Число пользователей портала «Малый бизнес Москвы» превысило 200 тысяч


Спорт в России и мире
Москва

Команда Центрального округа Росгвардии стала призером на чемпионате по пожарно-спасательному спорту в Москве (видео)


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Сюзанн Ленглен

Матч Котова и Вавринки перенесли на корт Сюзанн Ленглен


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В арктическую экспедицию Росатома может отправиться школьник из Приамурья





Путин в России и мире
Москва

Создать комфортные условия для исследований и обучения


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин и Лукашенко обсудили по телефону предстоящий саммит ШОС




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

НАТО оказалась не готова к войне с Россией. Тайное соглашение США и Киева: Враг нацелился на Белгород - источники


Навальный в России и мире
Москва

Раз нет протестов, будут санкции: как навальнисты и команда Ходорковского меняют стратегию борьбы с Россией



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Мариинка

Мариинский театр обзавелся четвертой сценой на 800 мест



Москва

Новую подстанцию скорой помощи достроят деревне Сухарево к концу года

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net