«Լիվերպուլը» 3:0 հաշվով հաղթել է «Բորնմութին»
Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Լիվերպուլը» 3:0 հաշվով հաղթել է «Բորնմութին»:
Առաջին խաղակեսում Սադիո Մանեն բացել է հանդիպման հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում Մուհամեդ Սալահը կրկնապատկել է լիվերպուլցիների առավելությունը: Երրորդ գնդակը վերջնամասում խփել է Ռոբերտո Ֆիրմինոն:
Այս հաղթանակի շնորհիվ «Լիվերպուլը» վաստակել է 70 միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը, իսկ «Բորնմութը» 38 միավորով 11-րդ տեղում է: