Ա լիգա. «Արցախը» հաղթեց եզրափակչի առաջին խաղում
Ա լիգայի եզրափակչի առաջին խաղում «Արցախը» 100:74 հաշվով հաղթել է «Արթիկին»:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ալբերտ Թադևոսյանն «Արցախից», ով վաստակել է 31 միավոր:
«Արցախ»-«Արթիկ» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ ժամը 19:50-ին «Միկա» մարզահամալիրում:
Հիշեցնենք, որ հանդիպման գլխավոր մրցավարն էր ՀԲՖ նախագահ, միջազգային կարգի մրցավար Հրաչյա Ռոստոմյանը:
Նրան օգնում էին Հարություն Եսայանն ու Մնացական Ավետիսյանը: