Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2018

Ընդդիմությունն այժմ էլ խորհրդարանում բավականաչափ ներկայացված է, ընդ որում՝ համապատասխան պաշտոններով. Կարեն Ավագյան

0

Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի առաջարկին, որ իրենք պետք է ստանձնեն իշխանությանը վերահսկելու և վերջինիս անսահմանափակ լիազորությունները սահմանափակելու գործառույթը, տեսակետ հայտնեց, որ եթե Մարուքյանն իր անձի հետ կապված որոշակի  պահանջներ ունի, դա այլ բան է, իսկ եթե ինստիտուցիոնալ պահանջներ են, դրանց  դրսևորումներն արդեն իսկ  կան:

«Եթե լիազորությունները միայն Էդմոն Մարուքյանի կուսակցությանը չեն տրված, դա չի նշանակում, որ դրանք չկան: Մեր ընդդիմադիր  գործընկերները համապատասխան օգտվել են բոլոր այն հնարավորություններից, որոնք  տրված են ընդդիմությանը. այդ հնարավորությունները տրված են բացառապես նոր Սահմանադրությամբ, և իրենք ևս շատ լավ օգտվում են»,- ասաց Ավագյանը և հավելեց, որ Մարուքյանը փորձում է միանձնյա ընդդիմադիրի կերպարի խնդիր դնել:

-Պարո՛ն Ավագյան, ինչպե՞ս եք վերաբերվում «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի՝ «Առավոտ» օրաթերթում տպագրված հոդվածում ներկայացված առաջարկներին, ըստ որի՝ այս փուլում իրենք պետք է ստանձնեն իշխանությանը վերահսկելու և վերջինիս անսահմանափակ լիազորությունները սահմանափակելու գործառույթը: Ըստ նրա՝ սրա համար իշխանությունը պետք է զիջի Ազգային ժողովի 2 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները, Սահմանադրական դատարանի ապագա անդամ նշանակելու իրավունքը, ԲԴԽ 5 անդամներից 2-ին նշանակելու քաղաքական իրավունքը  և այլն: Ի՞նչ կարող եք ասել պաշտոնները զիջելու հայտարարության մասին: 

-Ես պետք է ուղղակի խորհուրդ տայի Էդմոն Մարուքյանին, որ ինքը ծանոթանար այսօրվա գործընթացներին և տեսներ, որ ընդդիմությունը բավականաչափ ներկայացված է խորհրդարանում, ավելին՝ համապատասխան պաշտոններով: 9 հանձնաժողովներից 3-ը ընդդիմադիրներինն են, փոխխոսնակներից մեկը ընդդիմադիրներինն է, ԱԺ-ում մոտ 40 տոկոսը ընդդիմադիր  կուսակցությունների ներկայացուցիչներ են, և այդ ամենն իմանալով՝ պարոն Մարուքյանը  պետք է պահանջատիրական մոտեցումներով հանդես չգար, որովհետև այն լիազորություններն ու լծակները, որ այսօր կան, ամբողջովին ստեղծված են նրա համար, որ իրենց ասած պառլամենտական վերահսկողությունն ի կատար ածվի: Իսկ մնացած ձևակերպումները, կներեք, բայց Էդմոն Մարուքյանի ձևակերպումները չեն. միանձնյա ընդդիմադիրի կերպարի  խնդիր պետք է որ դրված չլիներ, բայց Էդմոնը, չգիտես ինչու, այդ խնդիրը դնում է իր համար: Բոլոր ընդդիմադիրները գրեթե նույն բանն են ասել ժամանակի ընթացքում, և մենք շատ ենք լսել նման հայտարարություններ. առաձնահատուկ որևէ բան չկար:

-Ամեն դեպքում Էդմոն  Մարուքյանի քաղաքական առաջարկը իշխանությունում քննարկելու պատճառ չի՞ կարող հանդիսանալ:  

- Մարուքյանի քաղաքական առաջարկը նախ և առաջ պետք է քննարկման դրվի իրենց դաշինքում և ոչ թե իշխանական շրջանակներում:

-Հոդվածում նաև նշվում է, որ նոր խորհրդարանի ձևավորման այս մեկ տարվա ընթացքում իշխանության հեղինակությամբ տեղի են ունեցել մի շարք հակաժողովրդավարական իրադարձություններ, որոնք առավել կենսական են դարձնում վերջինիս վերահսկելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը 10-ից 9-ը դարձնելու հարցի մասին էր: Ըստ Մարուքյանի՝ 10-րդ հանձնաժողովի նախագահը պետք է լիներ «Ելք» խմբակցության ներկայացուցիչ, ուստի նման որոշում կայացվեց: Այստեղ խնդիր չե՞ք տեսում: 

-Եթե մեր հարգարժան գործընկերն իր անձի հետ կապված որոշակի  պահանջներ ունի, դա մեկ այլ բան է, իսկ եթե ինստիտուցիոնալ պահանջներ են, դրանց  դրսևորումներն արդեն իսկ  կան: Եթե դրանք տրված չեն միայն Էդմոն Մարուքյանի կուսակցությանը, դա չի նշանակում,  որ չկան: Մեր ընդդիմադիր  գործընկերները համապատասխան օգտվել են բոլոր այն հնարավորություններից, որոնք  տրված են մեր ընդդիմությանը, դրանք տրված են բացառապես նոր Սահմանադրությամբ, և իրենք ևս շատ լավ օգտվում են այդ հնարավորություններից:

-Հոդվածում Էդմոն Մարուքյանն անդրադառնում է նաև նոր Դատական օրենսգրքի խախտումներին, ըստ որի՝ 2019 թվականից փաստաբանների նկատմամբ կկիրառվի դատական տուգանք:

-Եթե մենք ամեն մի կարծիքի հետևից պետք է գնանք, իրենց կարծիքը միգուցե պետք է գոյություն ունենա, բայց դա չի նշանակում, որ իրենց կողմից հնչեցրած ինչ-որ ձևակերպում մեկնաբանենք կամ համապատասխան գնահատականի արժանացնենք. ինքը, իր կարծիքը և իր գնահատականները:

-Այդուհանդերձ նա նաև խոսում է Հայաստանում քաղաքական բանտարկյալների և նրանց ազատ արձակելու մասին: ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ, և այդ խնդիրն իսկապես սուր դրվա՞ծ է, թե այլ նպատակ է հետապնդում Էդմոն Մարուքյանը՝ այդ հարցին անդրադառնալով:

-Բազմիցս դրա պատասխանները տրվել են, որ քաղբանտարկյալներ չկան: Նա իր այսօրվա խոսքն ավելի լսելի  դարձնելու, այսպես ասած, փաթեթավորելու խնդիր է դրել նմանատիպ ձևակերպումներով: 

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин утвердил проект строительства общественно-делового центра в ЗАО


Спорт в России и мире
Москва

Рок-версия гимна Белогорска прозвучала на масштабном рок-н-мобе


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

«Ну и где здесь «группа смерти?» ATP показала, каким был бы Евро-2024 с теннисистами


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Более 1 700 электробусов курсируют по автобусным маршрутам столицы





Путин в России и мире
Москва

Максим Шевченко: в самостоятельность террористов, да ещё и внутри СИЗО, не поверю никогда


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко обратился к Рамафосе




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Трамп назвал Зеленского «величайшим торговцем» и пообещал разобраться с траншами Киеву


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Дима Билан

Анна Asti и Дима Билан стали лучшими исполнителями по версии премии МУЗ-ТВ



Москва

Пименов: Глушенков не сядет в «Зените», это лучший распасовщик в России

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net