Յուպ Հայնկես. «Բավարիայի» համար Խամեսը երկնային պարգև է
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին անվանել է թիմի առաջատարներից մեկը:
«Իհարկե, Խամեսը ներկայիս մարզավիճակով «Բավարիայի» համար երկնային պարգև է: Բարդ է խաղալ ուրիշ երկրում, սակայն նրա մոտ ամեն ինչ լավ է ստացվում: Սակայն ինձ թվում է, որ Ռոդրիգեսը կարող է ավելի լավ խաղալ:
Բոլորը գիտեն, որ Խամեսն այդքան էլ գոհ չէր Մադրիդում: Նա չէր կարողանում կանոնավոր կերպով խաղալ: Նրան ձեռք բերելու մեր որոշումը տրամաբանական էր: Խամեսը միանգամից դարձավ ֆավորիտ»,- Հայնկեսի խոսքը մեջբերում է Bild-ը:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 15 խաղում Խամեսը դարձել է 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: