Քսենիա Սոբչակը նույնպես մասնակցել է «Մկրտության լոգանքին» և -40 աստիճան ցրտին լողացել սառցակալած ջրում (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների թեկնածու Քսենիա Սոբչակը Տոմսկի մարզում մասնակցել է «Մկրտության լոգանքին»: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, համապատասխան լուսանկարները Սոբչակը տեղադրել է Instagram-ի իր էջում:
Գրառման մեկնաբանություններում հեռուստահաղորդավարուհին նշել է, որ կյանքում առաջին անգամ է լողացել այսօր նշվող տոնի ժամանակ և շնորհակալություն է հայտնել Տոմսկին -40 աստիճան ցրտի համար՝ ըստ Ցելսիուսի:
Հիշեցնենք, որ ավանդական միջոցառմանն այսօր ավելի վաղ մասնակցել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ նախագահը սառցաջրում լողում է արդեն տարիներ շարունակ: