Ֆիլիպե Կոուտինյոն սկսել է աշխատել գնդակով
Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ, կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն շարունակում է ապաքինվել վնասվածքից, որը ստացել էր դեռ «Լիվերպուլում»:
Ինչպես տեղեկացնում է «Sport english»-ը, բրազիլացին սկսել է աշխատել գնդակով: Սպասվում է, որ կիսապաշտպանը խաղադաշտ կվերադառնա փետրվարին:
Նախատեսված ժամկետում ապաքինվելու դեպքում Կոուտինյոն կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի` «Էսպանյոլի» հետ հանդիպմանը, որը կկայանա փետրվարի 4-ին: