Չինաստանում կառուցվել է օդի մաքրման ամենամեծ աշտարակը, որն ամեն օր 10 մլն խմ օդ է մաքրում
Չինաստանում կառուցվել է օդի մաքրման համար նախատեսված աշխարհի ամենամեծ աշտարակը, որի բարձրությունը կազմում է 100 մետր:
Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հիշեցնելով, որ Չինաստանը ողջ աշխարհում ամենաաղտոտված օդն ունեցող երկիրն է՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության:
ԱՀԿ-ի տվյալներով՝ օդի աղտոտվածությունն առողջությանն ամենամեծ վնասը հասցնող գործոններից է, որի պատճառով է տեղի ունենում ամեն տարի գրանցվող յուրաքանչյուր 9 մահից մեկը՝ տարեկան հանգեցնելով 3 մլն մարդկային կորստի:
Նորագույն աշտարակը կառուցվել է Շենսի նահանգի մայրաքաղաք Սիանում: Փորձարարական աշտարակը դրական ազդեցություն է ունենում օդի որակի վրա տարածաշրջանում:
Հետազոտությունների հեղինակի խոսքով՝ աշտարակն օրական 10 մլն խորանարդ մետր մաքուր օդ է մատակարարում: