Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Январь
2018

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի մոտեցումներում որևէ փոփոխություն չկա․ Գևորգ Մելիքյան (տեսանյութ)

0

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի մոտեցումներում որևէ փոփոխություն չկա․ Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց  Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը:

Նա անդրադարձավ լրատվամիջոցներով տարածված այն տեղեկատվությանը, ըստ որի, ՄԱԿ-ի  ոչ պաշտոնական նիստի ժամանակ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նշել է 2018 թվականին կազմակերպության գործունեության 12 առաջնահերթ ուղղությունները և մտահոգություն առաջացնող խնդիրները, որոնց թվում եղել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը:

Նա նկատեց՝ լրատվամիջոցներում և հասարակական ընկալներում տեղեկատվությունը սխալ կերպով հասկացվել։ «Գուտերեշը հայտարարել է այն մտահոգությունների, հակամարտությունների մասին, որոնք առկա են ամբողջ աշխարհում՝ թվարկելով նաև այն հակամարտությունները, որոնք առկա են հետխորհրդային տարածքում, մասնավորապես ուկրաինական ճգնաժամը, մերձդնեստրյան խնդիրը, Վրաստանի հետ կապված հարցերը, ինչպես նաև՝ ղարաբաղյան հակամարտությունը և կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին ակտիվացնել իր  քայլերը, որպեսզի կարողանա հիմնախնդրի համար լուծումներ գտնել: Բայց սա պետք չի դիտարկել  որպես ՄԱԿ-ի կողմից միջամտություն այս խնդրին»,- ասաց նա՝ մատնանշելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոսել է բոլոր խնդիրների մասին, որոնց մշտապես անդրադառնում է իր ղեկավարած կառույցը:  Ոչ պաշտոնական նիստի ժամանակ, Գևորգ Մելիքյանի խոսքով, Գուտերեշը պարզապես կոչ է արել ՄԱԿ-ի անդամ երկրներին ամեն ինչ անել՝ անընդհատ ավելացող հակամարտությունները լուծելու համար:

ՄԱԿ-ի օրակարգում, Գևորգ Մելիքյանի խոսքով, ոչինչ չի փոխվել: «Կարծում եմ՝ այն մտքով են ներկայացրել այդ մասին տեղեկատվությունը, որ ՄԱԿ-ի օրակարգում կարող է հայտնվել  Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Մինչդեռ դրա մասին ընդհանրապես խոսք չկա: Գուտերեշը ուղղակի իր մեկ տարվա պաշտոնավարումն է ամփոփում՝ նշելով, որ  մտահոգությունները չեն նվազել և  նաև մասնավորեցնում, թե որոնք են այդ մտահոգությունները՝ 12 կետով, և որևէ փոփոխություն ԼՂ մասով՝ ձևաչափային կամ բովանդակային, կամ կողմերին կոչեր անելու առումով, չկա»,- ասաց նա:

Առաջին անգամ չէ, որ ՄԱԿ-ում խոսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Գևորգ Մելիքյանը մատնանշեց՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կան բանաձևեր: «Եվ այդ հակամարտությունը, ինչպես շատ ու շատ հակամարտություններ, մնում է  ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում: Այլ բան է, որ կան այլ գործիքներ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը մեր պարագայում, կամ Նորմանդյան քառյակը ուկրաինական ճգնաժամի պարագայում և այլն»,- նշեց նա:

Գևորգ Մելիքյանը  չհամաձայնեց քաղաքագետների այն մոտեցման հետ, թե վերջին շրջանում փոխվել են ընդհանրապես Արևմուտքի մոտեցումները ԼՂ հիմնահարցի վերաբերյալ։ Նա վկայակոչեց ՀՀ պաշտոնյաների հայտարարությունները, ըստ որոնց, չեն փոխվել համանախագահների մոտեցումները, և բանակցային գործընթացում հաշվի չեն առնվում մեր մոտեցումները:

«Ասել, թե փոփոխություն կա, չենք կարող: Փոփոխություն չի կարող լինել մի քանի պատճառներով: Պատճառներից մեկն այն է, որ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգներն ունեն նոր առաջնահերթություններ, կարևոր խնդիրներ, որոնք ունեն իրենց ներսում, անվտանգային խնդիրներ՝ կապված Հյուսիսային Կորեայի, Իրանի հետ, Մերձավոր Արևելքի հետ: Այս առումով անգամ ուկրաինական ճգնաժամն է մնացել ստվերում»,- նկատեց նա:

Մանրամասները տեսանյութում։









Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы


Спорт в России и мире
Москва

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Кирилл Скачков

Скачков и Тайлакова выиграли соревнования по настольному теннису на Играх БРИКС


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Российские компании придерживаются собственного подхода в ESG





Путин в России и мире
Москва

ЯНДЕКС, АЛЕКСАНДР ПУШКИН, АНАТОЛИЙ ГОЛОД И "СВЯТОЙ ЛЕНИН" ВЕДУТ СЛЕДСТВИЕ ВЕКА! ВАЖНЫЕ СЕРЬЁЗНЫЕ ДАННЫЕ.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Жанна Агузарова

Жанну Агузарову вырезали из трансляции МУЗ-ТВ



Москва

Сергей Собянин: 81 поликлинику построили в Москве с 2011 года

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net