Նորապսակները հասցրել են հավերժացնել երջանիկ պահը, որից մեկ վայրկյան անց վրա է հասել դժբախտությունը (լուսանկարներ)
Հարավային Աֆրիկայում մեղրամիս անցկացնող զույգը որոշել էր գեղեցիկ լուսանկար ստանալ, սակայն չէր էլ պատկերացնում, որ տեսարանը ֆիքսելուց վայրկյաններ անցդժբախտություն տեղի կունենա:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, երիտասարդ կինը ոտքի բազմաթիվ կոտրվածքներ է ստացել ժայռից ընկնելով, երբ նրանց քարերի վրա է նետել ծովի հզոր ալիքը:
Նորապսակներ Մերիլիզ և Ռայան Դրեյերները լուսանկարների ցուցակ էին կազմել, որոնք մտադիր էին ստանալ ճանապարհորդության ընթացքում: Ժայռերին կանգնած՝ զույգն սպասելիս է եղել, թե երբ է բարձր ալիք մոտենալու ափերին: Սակայն այդ ալիքի հզոր հարվածը նրանց նետել է ժայռից:
Ընկնելու հետևանքով հարսնանցուն երկու տեղից կոտրել է ոտքը: Նրան վիրահատել են: Նա 2 օր անցկացրել է հիվանդանոցում, և չնայած վնասվածքին՝ ցանկանում է շարունակել ուղևորությունը: Թե որ երկրի ներկայացուցիչներ են նրանք, չի նշվում: