Մակրոնը վստահություն է հայտնել, որ ԻՊ-ի դեմ հաղթանակ կտարվի առաջիկա շաբաթների ընթացքում
Առաջիկա շաբաթների ընթացքում Լևանտում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակ կտարվի: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Տուլոն քաղաքում, որտեղ գտնվում է երկրի ռազմածովային ուժերի գլխավոր բազան, հայտնում է ТАСС-ը:
Նա խոսել է ընդհանուր տարածաշրջանի մասին, այդ թվում՝ Սիրիայի, Իրաքի, Լիբանանի և մի շարք այլ պետությունների մասին:
«Այժմ դրան մասնակցող բոլոր երկրների կողմից գործադրված ջանքերի շնորհիվ արդեն գրեթե լիակատար հաղթանակ է տարվել ԻՊ խմբավորման նկատմամբ: Ես վստահ եմ, որ առաջիկա շաբաթներին կհասնենք տարածաշրջանում հաղթանակի»,- ասել է Մակրոնը՝ դիմելով ֆրանսիական զինված ուժերին: