Հայաստանի արագ շախմատի առաջնությունը կանցկացվի հունվարի 23-ին
Հայաստանի արագ շախմատի առաջնությունը կանցկացվի հունվարի 23-ին ժամը 11.00-ին, հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Մրցաշարը կանցկացվի Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը շվեյցարական մրցակարգով` 8 խաղափուլով, 10 րոպե, յուրաքանչյուր քայլին 5 վայրկյան հավելումով:
Մասնակցության իրավունք ունեն.
ա/ տղամարդկանց և կանանց գրոսմայստերները, միջազգային, ՖԻԴԵ-ի և ազգային վարպետները,
բ/ Հայաստանի կանանց 73-րդ առաջնության մասնակիցները,
գ/ արագ շախմատի 231 և բարձր վարկանիշ ունեցող շախմատիստները,
դ/ Հայաստանի արագ շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարից 15 շախմատիստ:
Հաղորդվում է նաև, որ Հայաստանի տղամադկանց և կանանց առաջնությունների փակման հանդիսավոր արարողությունները տեղի կունենան Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը նույնը օրը ժամը 18:00-ին: