ԱՄՆ-ն հայտնել է՝ երբ է մտադիր Իսրայելում իր դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է վերակարգել Երուսաղեմում գոյություն ունեցող հին կառույցն ու վերածել դեսպանատան:
Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, երկրի իշխանությունները դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ նախատեսում են տեղափոխել 2019 թվականին: Աղբյուրի հաղորդմամբ՝ ԱՄՆ Պետքարտուղարությունը մտադիր է վերականգնել 1948 թվականից ի վեր ԱՄՆ-ի տիրապետության տակ գտնվող կառույցն Արևմտյան Երուսաղեմում:
Հիշեցնենք, որ նախօրեին Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը կրկին դատապարտել էր ԱՄՆ նախագահի որոշումը դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին՝ ասելով, որ «Երուսաղեմը սահմանն է խաղաղության և պատերազմի միջև, և Թրամփը պետք է ընտրություն կատարի»: