«Վեսթ Հեմը» սահմանել է Էնդի Քերոլի տրանսֆերային արժեքը
Անգլիական «Վեսթ Հեմի» ղեկավարությունը հայտնել է այն գումարը, որը ստանալու դեպքում պատրաստ է բաց թողնել հարձակվող Էնդի Քերոլին,- հաղորդում է «Daily Star»-ը:
Լոնդոնցիները պատրաստ են 29-ամյա ֆուտբոլիստին բաց թողնել այլ թիմ 35 միլիոն ֆունտ ստերլինգ ստանալու դեպքում: Անգլիացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 12 խաղում Քերոլը խփել է երկու գնդակ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում: